Արմինֆո. 01.03.2017թ. դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 96.2 հազար մարդ, որից 62.3 հազարը կանայք են, 22.3 հազարը` երիտասարդ: Տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 1328 թափուր աշխատատեղ, կենտրոնների աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 1159 աշխատանք փնտրող:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շուրջ 950 անձ ընդգրկված է 2016թ. Զբաղվածության պետական կարգավորման ծրագրի շրջանակներում իրականացված և դեռևս շարունակվող ծրագրերում:
Նշենք, որ դա ամբողջական պատկերը չէ, քանի որ գործազուրկների միայն չնչին մասն է գրանցվում Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում, իսկ քաղաքացիների հիմնական մասը փորձում է ինքնուրույն շխատանք գտնել: Փորձագետների կարծիքով, գործազրկության իրական մակարդակը Հայաստանում 2016 թվականին կազմել է 30%, իսկ պաշտոնական տվյալներով՝ 18%:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսման, գործազրկության մակարդակը Հայաստանում 2017 թ. կկազմի 18.5%, 2018-2019 թվականներին ամեն տարի նվազելով 0,3-0,4 տոկոսային կետով`մինչև 18-18,2, 17,6-18%: Մինչդեռ, ԿԲ նախորդ՜ նոյեմբերի կանխատեսումով« գործազրկության մակարդակը կանխատեսվում էր 18.3%: Թարմացված (փետրվարի) կանխատեսումը պարունակվում է ՀՀ ԿԲ 2017 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում, որտեղ նշվում է, որ 2016 թվականին նկատվող աշխատուժի թույլ է պահանջարկը ցածր տնտեսական ակտիվության արդյունք է, բայց կանխատեսվող հորիզոնում աստիճանաբար կվերականգնվի, կապված տնտեսական աճի արագացման հետ: Ըստ ծրագրի, 2016-ին գրանցված աշխատուժի նկատամբ թույլ պահանջարկը կարող է մասնակիորեն փոխհատուցվել է շաբաթական միջին աշխատանքային ժամերի աճով: 2015 թ. գործազրկության մակարդակը երկրում, ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, կազմել է 18.5%, 2014 թ. - 17.6%, իսկ 2013 թ - 16.2%: 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գործազրկության մակարդակը, ըստ վիճակագրության, առաջին եռամսյակի 18.2%-ից երկրորդ եռամսյակում աճել է մինչև 18,4%, երրորդ եռամսյակում վերադառնալով 18,1% ցուցանիշին: