Արմինֆո. Այսօր ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն զբոսաշրջության զարգացման իր քաղաքականության մեջ առայժմ մտադրված է նվաճել նոր շուկաներ և ղեկավարվում է «Low hanging fruit» սկզբունքով: Ապրիլի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինա Զեյթունցյանը:
«Այլ կերպ ասած, մենք մտադիր ենք ուշադրոթւյամբ զարգացնել և կենտրոնանալ մեկ շուկայում, որից հետո միայն անցնել մեկ այլ շուկային, ինչն այսօր կատարում ենք Ռուսաստանի ուղղությամբ», - բացատրել է նա:
Այս առումով, Զ. Զեյթունցյանը հաղորդել է, որ մարտի 31-ին և ապրիլի 1-ին ВДНХ-ի ցուցահանդեսային տաղավարում տեղի ունեցավ «Հայաստան - իմ յոթերորդ զգայարան» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանի և Արցախի զբոսաշրջային պրոդուկտները: «Առաջին օրը մենք ներկայացրեցինք Հայստանում կարճաժամկետ հանգստի առանձնահատկությունները, մասնավորապես, ազգային խոհանոցը, երգն ու պարը: Երկրորդ օրը բառացիորեն 2-3 ժամվա ընթացքում այցելուների թիվն աճեց 3 հազարով», - ասել է նա, ավելացնելով, որ այդ միջոցառումը լուսաբանում էին 34 ռուսական ԶԼՄ-ներ, այդ թվում նաև Կոմսոմոլսկայա պրավդան, ՄԻԱ Ռոսսիա, Վեստի Մոսկվի, Միր և այլ լրատվամիջոցներ:
Զեյթոփւնցյանը նշել է, որ ՌԴ կատարած այցի ընթացքում հանդիպել է Ռուստուրիզմի ներկայացուցիչների հետ, և ձեռք է բերվել երկու պայմանավորվածություն: «Ռոստուրիզմն իր վրա վերցրեց մինչև ապրիլի վերջը հայկական զբոսաշրջային պրոդուկտը ներկայացնել ռուսական զբոսաշրջային օպերատորներին, ինչպես նաև կազմակերպել ռուս լրագրողների և բլոգերների այցը Հայաստան», - ասել է նա: Միևնույն ժամանակ, այս տարվա մայիսին «Ավտո Plus» հեռուստաընկերությունը կցուցադրի 13-րոպեանոց ֆիլմ, որը նկարահանվել է 2017 թվականի մարտին, Հայաստան կատարած այցի շրջանակներում:
Այս պահին, ասել է նա, բանակցություններ են ընթանում հայկական զբոսաշրջային պրոդուկտը Դմիտրի Կիսելյովի «Непутевые заметки» ծրագրում ցուցադրելու ուղղոթւյամբ, Ռուսաստանի Առաջին ալիքով: Միևնույն ժամանակ, նախատեսվում է Հայաստանի մասին գրքի և տեղեկագրերի հրապարակում, ռուսական հրատարակութոյւնների հետ պայմանավորվածությունների շրջանակներում:
Զեյթունցյանը հաղորդել է, որ հայկական զբոսաշրջային ցուցահանդեսը Մոսկվայից ուղղություն կվենցնի դեպի Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ և Ռուսաստանի այլ քաղաքներ, քանի որ այդ ուղղություններով կան ուղիղ չվերթներ: