Արմինֆո. «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)» ՍՊԸ-ն և «Արարատի գինու գործարան» ՍՊԸ-ն հարկային արտոնություններ կստանան՝ ԱԱՀ գումարների վճարման ժամկետի հետաձգման տեսքով: Այդ մասին որոշում ընդունվել է կառավարության ապրիլի 20-ի նիստում:
Ինչպես հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, երեք տարով հետաձգվել է ներդրումային ծրագրի շրջանակում «Արարատի գինու գործարանե ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարների վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է ձեռք բերել խմիչքների արտադրության և շշալցման հոսքագծեր, որով էլ ավելի կբարձրացնի արտադրության որակը և կավելացնի արտադրանքի ծավալները։ Վերազինման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվում է կատարել շուրջ 3,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի մոտ 23 աշխատատեղ` 2017թ. 162, 2018թ 185, 2019թ. 195 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ «Ինվեսթմընթ մեդիա գրուպ (ԱՅ-ԷՄ-ՋԻ)ե ՍՊԸ կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը կազատվեն ներմուծման մաքսատուրքից: Ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է արևային էներգիայի արտադրության մեջ։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալները կկազմեն 41,849,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ իրացվելու է ՀՀ տարածքում։ Նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ՝ 100,000 ամսական միջին աշխատավարձով։ Ընկերությունն այդ նպատակով կիրականացնի 287,177,619 ՀՀ դրամի ներդրում։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |