Արմինֆո.Հայաստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանը հերքում «Առինջ մոլ», «Փեթակ» և «Սուրմալու» առևտրային տոնավաճառների աշխատակիցների մեղադրանքները` թե հարկայիններն իրենց սպառնում են ու ահաբեկում: «Երկրի տոնավաճառների ստուգումները զուտ նախազգուշական բնույթի են», - հայտարարել է Վարդան Հարությունյանը` ապրիլի 27-ին կառավարության նիստում:
Նրա ասելով, վերը նշված տնտեսավարող սուբյեկտները 2016 թվականի նոյեմբերից պարբերաբար ստացել են փաստաթղթաշրջանառությունը շտկելու և հսկիչ–դրամարկղային ապարատների կտրոններ տրամադրելու անհրաժեշտության վերաբերյալ նախազգուշացումներ: Միևնույն ժամանակ, Հարությունյանը նշել է այդ ուղղությամբ դրական դինամիկան: «Տնտեսավարող սուբյեկտները, ՓՄՁ ներկայացուցիչները հասկացել են, որ այդ գործողությունները ոչ թե իրենց դեմ են ուղղված, այլ իրականացվում են խոշոր բիզնեսի շրջանառությունը որոշակիացնելու նպատակով», - հայտարարել է նա:
Նշենք, որ «Առինջ մոլ», «Փեթակ» և «Սուրմալու» առևտրային տոնավաճառների աշխատակիցները մի քանի օր շարունակ բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ` ՊԵԿ-ին մեղադրելով ահաբեկման համար և պահանջելով հանդիպում վարչապետտ Կարեն Կարապետյանի հետ: