
Արմինֆո. Շուտով ավելի հեշտ կլինի աշխատանք գտնել Հայաստանում: Ինչպես ապրիլի 29-ին լրագրողներին հաղորդել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում կհայտնվի աշխատանքի էլեկտրոնային բորսա:
Նախարարի ասելով, յուրաքանչյուր ցանկացող էլեկտրոնային բորսայում կարող է զետեղել իր անձնական տվյալները: Արդյունքում` էլեկտրոնային բազան կհեշտացնի աշխատանքի որոնումը ոչ միայն գործազուրկ քաղաքացիների, այլև նրանց համար, ովքեր ցանկանում են անցնել ավելի հարմարավետ աշխատանքի:
Փոփոխություններ կլինեն նաև կենսաթոշակային ոլորտում: Ապագա կենսաթոշակառուներն արդեն ստիպված չեն լինի արխիվներից փաստաթղթեր հավաքել աշխատանքային ստաժի վերաբերյալ: Այդ մասին կհոգա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության և Ազգային արխիվի միջև ստեղծված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը: Նման տեղեկությունների բացակայության դեպքում ապագա կենսաթոշակառուն պետք է իր աշխատանքային ստաժը հաստատի դատական կարգով: Բացի այդ, նախարարը հիշեցրել է, որ 2017 թվականից սկսած կենսաթոշակների և նպաստների համար դիմումներ կարելի է ներկայացնել սոցապի ցանկացած բաժանմունք` անկախ քաղաքացու գրանցան վայրից:
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

