Արմինֆո. Թուրքական «Pegasus Airlines» լոուքոստերի մուտքը հայաստանյան ավիացիոն շուկա տեխնիկական պատճառներով հետաձգվել է անորոշ ժամկետով: Այս մասին մայիսի 3-ին լրագրողներին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
«Ուսումնասիրելով շուկան, թուրքական ընկերությունը որոշել էր թռիչքներ իրականացնել դեպի հայաստան, սակայն, առաջացան անսպասելի տեխնիկական պատճառներ: Նախօրեին մենք լուր ստացանք «Pegasus Airlines» ընկերությունից, որտեղ հաղորդվում էր, որ ընկերության մուտքը հայաստանյան շուկա տեխնիկական պատճառներով հետաձգվում է`անորոշ ժամկետով»,-հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 1-ից «Pegasus Airlines» լոուքոստերը շաբաթական երեք անգամ թռիչքներ կիրականացնի Երևան-Ստամբուլ չվերթով:
![]() | 5.07 | -0.03 |
![]() | 388.07 | -0.26 |
![]() | 416.17 | -6.14 |
![]() | 473.33 | -4.04 |
![]() | 281.58 | -2.35 |
![]() | 29.88 | 0.30 |
![]() | 56.76 | 0.24 |
![]() | 421.31 | -2.31 |