Չորեքշաբթի, 3 Մայիսի 2017 19:41
Նաիրա Բադալյան

Տրանսպորտի նախարարը ՀՀ նախագահին զեկուցել է հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների պահպանմանն ու շահագործմանն ուղղված միջոցառումների մասին

Տրանսպորտի նախարարը ՀՀ նախագահին զեկուցել է հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների պահպանմանն ու շահագործմանն ուղղված միջոցառումների մասին

Արմինֆո. Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախարարությունում կատարվող կառուցվածքային բարեփոխումների, նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում գերակա խնդիրների լուծման և իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքի մասին:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախարարը, մասնավորապես, զեկուցել է պետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման, «ՀՀ ճանապարհային անվտանգության հնգամյա (2017-2021թթ.) ծրագրով» նախատեսված միջոցառումների, Հանրապետության միասնական երթուղային ցանցի ձևավորման աշխատանքների, միջպետական ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերի, ինչպես նաև անխափան բեռնափոխադրումների ապահովման նպատակով ձեռնարկվող միջոցառումների, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքի մասին:

Վահան Մարտիրոսյանը զեկուցել է նաև Հանրապետության Նախագահի մարզային այցելությունների ժամանակ տարբեր համայնքներում արծարծված առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման խթանմանը միտված միջոցառումներին, այդ թվում՝ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման ուղղությամբ իրականացվող քայլերին, կիբեռանվտանգության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ կիբեռանվտանգության կենտրոն ստեղծելու աշխատանքներին:

Նախարար Մարտիրոսյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է նաև փոստային ծառայությունների արդիականացման նպատակով իրականացվող բարեփոխումները:

Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
30.03.2020
RUB6.30-0.10
USD500.802.37
EUR554.346.12
GBP620.1911.31
CAD355.131.63
JPY46.440.64
CNY71.090.32
CHF524.016.81



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000