Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացել է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության, տարածքային համաչափ զարգացման և զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, ներկայացվել են, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման մի շարք առաջարկություններ, որոնք մշակվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Քննարկվել են մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման և զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման հնարավորությունները:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ակտիվացնել զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործընթացը:
Նշենք, որ դեպի Հայաստանի միջազգային զբոսաշրջային ժամանումների թիվը 2017 թվականի I եռամսյակում աճել է 18.2%, մինչև 599.3 հազար, ինչը հիմնականում պայմանավորված էր իրանցի և ռուս զբոսաշրջիկների այցելությունների թվի, համապատասխանաբար`17.7% և 7.5% աճով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016-ի հունվար-դեկտեմբերին Հայաստան էր ժամանել 1,259,657 զբոսաշրջիկ, տարեկան աճը`5,7%: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 1,262,687 մարդ, տարեկան աճը`6,3%:
![]() | 4.83 | 0.03 |
![]() | 384.44 | -0.62 |
![]() | 434.11 | -2.47 |
![]() | 515.15 | -1.14 |
![]() | 276.99 | -0.45 |
![]() | 26.76 | -0.04 |
![]() | 53.35 | -0.10 |
![]() | 464.92 | -2.33 |