Արմինֆո. Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2017 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 88.9%, մինչև 6049.8 հազար տոննա՝ մեկ տարի առաջ 62.9% աճի փոխարեն: Դրանից 4860.2 հազար տոննա (ընդհանուր ծավալի 80.3%-ը) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին, ինչը 2,3 անգամ ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Այս մասին է ասված ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունում:
Վիճակագրական տվյալների համաձայն, երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 3.1%, մինչև 584.3 հազար տոննա: Օդային փոխադրումներն ավելացել են 77,8%, մինչև 4.8 հազար տոննա: Հիմնական խողովակաշարերով ներկրվել է 600.5 հազար տոննա բնական գազ, ինչը 28,5%-ով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից: Բեռնաշրջանառությունն ավելացել է 24,6%, մինչև 1246.9 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու շրջանում կրճատվել են 6,1%, մինչև 47122.1 հազար մարդ, նախորդ տարվա անկումը`1.2%: Ըստ որում, ավտոմոբիլային փոխադրումները կրճատվել են 6,6%, մինչև 41981 հազար մարդ, երկաթուղային փոխադրումները`5.7%, մինչև 69.6 հազար մարդ, էլեկտրական տրանսպորտով փոխադրումները 4%, մինչև 4509.8 հազար մարդ: Ըստ որում, օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները, ընդհակառակը, աճել են 23.6%, մինչև 480.2 հազար մարդ: Ուղևորաշրջանառությունը կրճատվել է 2,8%-ով՝ մինչև 595.9 մլն ուղևոր/կմ:-
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.71 | -0.97 |
EUR | 427.55 | -1.96 |
GBP | 498.56 | -2.21 |
CAD | 290.38 | -1.33 |
JPY | 26.11 | -0.04 |
CNY | 54.62 | -0.20 |
CHF | 435.85 | -3.60 |