Արմինֆո. Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից Հայաստանին տրամնադրվող ֆինանասկան օժանդակության նոր օրակարգ դեռ չկա, հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարության մայիսի 4-ի նիստում:
ԱՄՀ ընթացիկ ծրագրային օժանդակությունը Հայաստանում EFF-ի «Երկարաձգված ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում կավարտվի ընթացիկ տարվա ամռանը: Չնայած նոր ծրագրերի շուրջ պայմանավորվածությունների բացակայությանը, ըստ նախարարի, հայկական կողմն իր ցանկությունները հնչեցրել է ԱՄՀ գործընկերներին:
«ԱՄՀ նոր ծրագրերը կօգնեն ոչ միայն համալրել Կենտրոնական բանկի արժութային պահուստները, այլ նաև Հայաստանին պաշտպանել արտաքին ցնցումներից: Մեր համագործակցությունն ԱՄՀ հետ նպաստում է բարեփոխումների անցկացման տեսլականի ձևավորմանը, ինչպես նաև արդեն մեկնարկած տնտեսական բարեփոխումների շարունակությանը»,-նշել է Արամյանը, հավելելով, որ այդ հարցին անհրաժեշտ է վերադառնալ այս տարվա սեպտեմբերին:
Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը դեկտեմբերի 9-ին ավարտել էր «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի (EFF) շրջանակում Հայաստանի կատարողական արդյունքների չորրորդ ամփոփիչ ստուգումը, ինչի արդյուքնում հիմնադրամը հաստատել էր հանրապետությանը 15.65 միլիոն SDR կամ շուրջ 21.24 մլն դոլարի ֆինանսավորման տրամադրումը: Ինչպես նշվում էր ԱՄՀ հաղորդագրությունում, հատկացումների ընդհանուր գումարը հասցվել է 66.52 մլն SDRի կամ շուրջ 90.28 մլն դոլարի: Աղբյուրի համաձայն, 82.21 մլն SDR կամ շուրջ 111.57 մլն դոլար արժեքով ծրագիրը հաստատվել է 2014 թվականի մարտի 7-ին: «ԱՄՀ թիմը կես տարին մեկ այցելում է Հայաստան` ընթացիկ աշխատանքի արդյունքն ամփոփելու նպատակով: Հերթական ամփոփումը վերջինն է», - ապրիլի 12-ին Երևանում հայտարարել է ԱՄՀ առաքելության ղեկավարը:
Նրա ասելով, վերջին ամփոփման արդյունքում Հայաստանի կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, ըստ էության, կատարվել են: «ԱՄՀ թիմի վերջին ամփոփման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքն ընդունելի է կազմակերպության համար և գնահատվում է «բավարար», - հայտարարել է նա:
Ինչ վերաբերում է ապագայում «հանձնարարվող դեղատոմսերին», ապա, Սամիեիի ասելով, Հայաստանի տնտեսությունը 2016 թվականին ցուցադրել է հետաքրքիր դինամիկա. առաջին կիսամյակում եղել է աճ, երկրորդում` պատկառելի: Ինչի առնչությամբ անհրաժեշտ է ընդլայնել երկրի արտահանման տեսականին, կրճատել բնակչության աղքատության մակարդակը, և ավելացնել զբաղվածությունը` ներառական աճ ապահովելու նպատակով: Դրա համար, ինչպես նա կարծում է, անհրաժեշտ է ապահովել հաստատուն աճ, ինչն, առաջին հերթին, պայմանավորված կլինի օտարերկրյա ուղիղ ներդրումների աճով, կրթության մակարդակի և ենթակառուցվածքների կատարելագործմամբ, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարով և գործարար միջավայրի զարգացմամբ: «Կարծում ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը պատարստ կլինի նման բարեփոխումների», - հայտարարել է նա: