Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 2-6-ը ծավալները կրճատվել են 2 անգամ, նախորդ շաբաթ տեղի ունեցած`58.1% աից հետո: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում նախորդ շաբաթ տեղի ունեցած տարաբնույթ դինամիկան փոխարինվեց գնման վերընթաց տրենդով: Իսկ արժույթի բորսայական հարթակը դեռ դատարկ է:
Արդյունքում, դրամը պահպանվեց 485 դրամ/դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ արժեզրկումը շարունակվեց`527-ից մինչև 532 դրամ/եվրո, իսկ ռուբլու ամրապնդվելով` 8.5-ից մինչև 8.4 դրամ/ռուբլի մակարդակներում: Մինչ այդ, 2016 թվականի մայիսի 1-6-ը դրամը դոլարի նկատմամբ արձանագրել էր 479.3 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ թուլացել մինչև 547 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվել մինչև 7.4 դրամ/ռուբլի մակարդակներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 2-6-ն ընկած ժամանակահատվածքում ծավալները կազմել են 5,980 մլն.դոլար, միջին փոխարժեքը` 484.72 դրամ/դոլար (նախորդ շաբաթ`484,68 դրամ/դոլար): Արժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալներն արձանագրվել են շաբաթ օրը`3,2 մլն.դոլար: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի դինամիկան արձանագրեց 14% աճ, իսկ վաճառքի գծով արձանագրվեց 2% աճ: Եվրոյով գործարքներում առքի գծով արձանագրվեց 15% աճ, իսկ վաճառքի գծով`13% աճ, իսկ ռուբլու առքի գծով աճը կազմեց 1,5-17,5%: Արդյունքում, գնվել է $ 80,5 մլն., 484,14 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 10,7 մլն եվրո, 527,23 դրամ / եվրո միջին փոխարժեքով և 1,013 մլն. ռուբլի, 8.39, դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է $ 82,9 մլն, 485,41 դրամ/$ 1 միջին փոխարժեքով, 13,9 մլն. եվրո, 531,16 դրամ/ եվրո միջին փոխարժեքով և 480,2 մլն. ռուբլի 8.47 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (ապրիլի 25-29-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 38,4 մլրդ-ի դրամային և 57,1 մլն-ի դոլարային վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դրամային վարկերի ծավալները նվազել են 22%, իսկ դոլարային վարկերի ծավալներն աճել են 60,4%: