Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Նիկոսիա, մասնակցելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամլո ծառայությունից:
Ըստ աղբյուրի, միջոցառման շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում Եվրոպական ներդրումային բանկի, ՎԶԵԲ-ի, Կիպրոսի Կենտրոնական բանկի և այլ միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:
Հիշեցնենք, որ ՎԶԵԲ-ը ինստիտուցիոնալ ներդրող է Հայաստանում: Հայաստանում ՎԶԵԲ գործունեության մեկնարմից ի վեր, մասնավորապես 1992-ից մինչ օրս ՎԶԵԲ-ը Հայաստանում 157 ծրագրերի իրականացման նպատակով ներդրել են ավելի քան եվրո 1.13 մլրդ,եվրո, ներդրումներ կատարելով ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում: Ընդ որում, ներդրումների ավելի քան 88% -ն ուղղվել են մասնավոր հատվածին:
![]() | 5.69 | -0.02 |
![]() | 395.88 | -0.14 |
![]() | 431.87 | 0.60 |
![]() | 491.25 | 1.21 |
![]() | 297.25 | -0.15 |
![]() | 30.48 | -0.03 |
![]() | 58.54 | 0.05 |
![]() | 430.96 | 0.83 |