
Արմինֆո. Ռուսաստանում կարող է թույլատրվել հայկական գինիների գովազդը: Դաշնային հակամենաշնորհային ծառայությունն առաջարկում է փոփոխություններ կատարել գովազդի մասին օրենքում, ինչը թույլ կտա Ռուսաստանի ԵԱՏՄ գծով գործընկերներին`Բելառուսին, Ղազախստանին, Հայաստանին և Ղրղզստանին ԶԼՄ-ներում տեղադրել գինիների գովազդներ, հաղորդում է ՌԲԿ-ն, հղում կատարելով regulation.gov.ru պորտալին: Ընդ որում, նախագծի մշակման համար հիմք կարող է ծառայել Ռուսաստանի կառավարության 2015 թվականի հուլիսի որոշումը:
Ինչպես նշում է աղբյուրը, Ռուսաստանում տեղական խաղողից գինի և շամպայն արտադրողները հնարավորություն ունեն իրենց արտադրանքը գովազդել պարբերական հրապարակումներում, ինչպես նաև հեռուստա- և ռադիո-ծրագրերում, որոնք հեռարձակվում են ժամը 23-ից մինչև 7-ը (բացառությամբ մանկա-պատանեկան մարզական ծրագրերի): Սակայն, օրենքը թույլ չի տալիս գովազդել ԵԱՏՄ անդամ-պետություներում արտադրված գինիները և շամպայնը: Ինչպես գտնում է ԴՀԾ-ն, «դա հակասում է ԵԱՏՄ անդամ-երկրների միջև հավասար պայմանների ստեղծման սկզբունքներին»:
Նախագծի մշակմանը մասնակցել են ՌԴ գյողատնտեսության, ԱԳ, տնտեսական զարգացման նախարարությունները, Մինպրոմտորգը, Ռոսալկոհոլռեգուլիրովանիեն և մի շարք այլ գերատեսչություններ: Օրինագիծը կարող է գործել 2018 թվականի մարտից:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

