Արմինֆո. Մայիսի 16-ին «Մերգելյան» ակումբում տեղի է ունեցել հերթական պանելային քննարկումը երիտասարդ գործարարների հետ, «Բիզնեսի ուղղորդում. Երկխոսություն պետական և մասնավոր հատվածների միջև» խորագրով: Քննարկումներին մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, արտաքին գործերի փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը, տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արման Գալստյանը, բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը և ֆինանսների նախարարության եկամտային քաղաքականության և աշխատակազմի վարչարարության մեթոդաբանության բաժնի ղեկավար Լեռնիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրել են սթարտափների զարգացման իրենց նախարարությունների տեսլականը և լուծումները: Մասնավորապես, Գ.Մելքոնյանն ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը: Նա նշել է, որ մասնավոր հատվածի հետ երկխոսություն հաստատելն ավելի հարմար է ու արդյունավետ, երբ վերջիններս ներկայացված են լինում ասոցիացիաների տեսքով: Նա նշել է, պետության կարևոր դերը մեխանիզմների ձևավորման գործում, որոնք նպաստում են գաղափարների վերածմանը հաջողակ և շահավետ բիզնեսի: Ընդ որում, Մելքոնյանը նկատել է, որ այսօր առավել հաջողակ է այն բիզնեսը, որն աշխատում է նորարարական մոտեցումներով: Այս առումով փոխնախարարն ընդգծել է, որ Մերգելյան ակումբի նման հարթակներն ստեղծում են այդպիսի հնարավորություններ: Բիզնեսի հաջող մոդելի զարգացման առումով նա նշել է. «Ամեն ինչ չէ, որ կատարյալ է: Ես էլ այդ կարծիքի կողմնակիցն եմ: Բայց պետք չէ անընդհատ բողոքել, պետք է աշխատենք: Արդեն կան սթարտափներ, որոնք աշխատում են և ունեն մինչև 200 մլն.դոլարի շրջանառություն:
Նշենք, որ երիտասարդ հետազոտողների «Մերգելյան» ակումբն ստեղծվել է 2014 թվականին, Technology & Science Dynamics Inc ընկերության և New Technology Education Fund բարեգործակալ հիմնադրամի կողմից, որի նպատակը հանդիպումների և երկխոսութոյւնների մազմակերպումն է երիտաասարդ հետազոտողների, գիտնականների և գիտաշխատողների հետ, ինչպես նաև աջակցությունը և օժանդակությունը նրանց նորարական գափարներին: Technology & Science Dynamics Inc ընկերությունն զբաղվում է հետազոտություններով և մշակումներով, և հիմվել է 1998 թվականին: Ընկերությունը գրասենյակներ ունի Երևանում և Սանտա-Բարբարայում: Ընկերության մշակումների թվին են պատկանում`բջջային հեռախոսները և պլանշետները, ինչպես նաև մի շարք հետազոտա-գիտական, արևային, հեռահաղորդակցական, կրթական, տեխնոլոգիական, լաբորատորիաներ և պրոդուկտներ: