Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մայիսի 17-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԱԶԲ կողմից նախատեսված բյուջետային օժանդակության հնարավորությունը:
Հարկ է նշել, որ Ասիական զարգացման բանկը հիմնադրվել է 1996 -ին: ԱԶԲ անդամներ են 67 պետություններ, որից 48-ը տարածաշրջանային անդամներ են, իսկ 19 – ը`ոչ տարածաշրջանային: Հայաստանը բանկի տարածաշրջանային անդամների ցանկում է 2005 թվականից: ԱԶԲ հիմնական նպատակն է խթանել տնտեսական աճը Ասիայի և Հեռավոր Արևելքի երկրներում, ուղղելով այդ շրջաններին ուղիղ փոխառություններ և ցուցաբերելով տեխնիկական օժանդակություն: Միջոցները հիմնականում տրամադրվում են ենթակառուցվածքների զարգացման (ջրամատակարարում, էներգետիկա, տրանսպորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ), շրջակա միջավայրի պահպանությանը, տարածաշրջանային համագործակցությանը և ինտեգրմանը, ֆինանսների և կրթության ոլորտներին:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |