
Արմինֆո. «SCAT» ավիաընկերությունը «Ամառ-2017» ժամանակաշրջանում թռիչքներ կիրակակացնի Աստանայից Երևան:
Ըստ ԱրմԻնֆո-ին ուղարկված հաղորդագրության, ընթացիկ տարվա մայիսի 31-ից մեկնարկող թռիչքը կապված է Ղազախստանի երեք խոշոր քաղաքների`Պավլոդարի, Չիմքենդի և Ալմաթի հետ:
«Չվերթի բացումը հնարավոր դարձավ Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևի և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանդիպման արդյունքում: Չվերթի պաշտոնական բացմանը ներկա կլինեն ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ տուրիզմի պետական կոմիտեի, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ ընկերության ներկայացուցիչները, Հայաստանում Ղազախստանի դեսպանը և «SCAT» ավիաընկերության ներկայացուցիչները:
RUB | 4.72 | 0.01 |
USD | 382.09 | -0.43 |
EUR | 442.04 | -0.69 |
GBP | 501.45 | -1.10 |
CAD | 272.59 | -0.05 |
JPY | 24.67 | -0.13 |
CNY | 53.68 | -0.05 |
CHF | 477.91 | 0.95 |

