Արմինֆո.«Գազպրոմի» վարչությունն իր դուրստ և մասնագիտացված ստորաբաժանումներին հանձնարարել է մինչև 2017 թվականի աշուն 0.13 մլրդ. խոր.մետրով ավելացնել գազի ծավալները Հայաստանի ստորգետնյա պահեստարաններում:
Ինչպես հաղորդում է ռուսական գազի հոլդինգի մամուլի ծառայությունը, լրացուցիչ ծավալներն անհրաժեշտ են գազի մատակարարման միասնական համակարգի հուսալի և անխափան աշխատանքի համար 2017-2017 թվականներին,ինչպես նաև 2018-ից հետո:
Ստորերկրյա պաշարներ է հանձնարարվել ստեղծել նաև Բելառուսի տարածքում (1.09 միլիարդ խորանարդ մետր) և Ռուսաստանում (72.184 միլիարդ խորանարդ մետր):
Հիշեցնենք, որ Հայաստանում կա գազի ստորգետնյա պահեստարան, որը կազմում է Հայաստանի գազատրանսպորտային համակարգի մասը: Այն կառուցված է քարի աղի հանքերում 750-1050 մետր խորության վրա: Այդ նպատակով Զովունի գյուղի մոտ կառուցվել է 150 խոր.մետր ծավալով աղաջրահոր, ձգվելով 7.5 կմ: Ներդրումների ծավալը կազմել է մոտ 1,42 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի գազատրանսպորտային համակարգի օպերատորն է Գազպրոմ Արմենիա ընկերությունը, որի տվյալաներով, գազապահեստարանն ի վիճակի է արտակարգ իրավիճակներում 1.5 ամիս մատակարարել գազ, կախված տարվա եղանակից: Ավելի վաղ Աբովյանի գազապահեստարանը պարունակում էր 110 մլն խոր մետր գազ, 2013-ին այս հասավ 140-ի: Բնական գազի պաշարներն Աբովյանի գազապահեստարանում կարելի է հասցնել 250 մլն խոր մետրի, ինչը կազմում է Հայաստանում գազի ընդհանուր սպառման մոտ 10% -ը:
![]() | 4.78 | 0.02 |
![]() | 390.90 | -0.04 |
![]() | 444.61 | 0.66 |
![]() | 519.04 | 2.22 |
![]() | 282.10 | 0.71 |
![]() | 27.46 | 0.04 |
![]() | 53.53 | -0.02 |
![]() | 477.52 | -0.75 |