Արմինֆո.Անելիք Բանկը միջազգային համագործակցության շրջանակներում միացել է Առևտրի և Ֆինանսավորման Բանկային Ասոցիացիային (Bankers' Association for Finance and Trade): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, դա պայմանավորված էր միջազգային համագործակցության զարգացման թելադրանքով:
«Մեզ համար շատ կարևոր է լինել BAFT ասոցիացիայի մասնակից միջազգային հեղինակավոր ֆինանսական հաստատությունների շարքում: Անելիք Բանկի համագործակցությունը նման բարձր մակարդակի առաջատար ասոցիացիայի անդամների հետ գիտելիքների, գաղափարների և լուծումների փոխադարձ փոխանակման հնարավորություն կընձեռի և հուսով ենք, որ Բանկը կկարողանա հաջողությամբ օգտագործել գործընկերների արտասահմանյան փորձն իր գործունեության մեջ», - ասել է Անելիք Բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Վիրաբյանը:
Աղբյուրի համաձայն, «BAFT-ը հպարտությամբ ողջունում է Անելիք Բանկին` որպես ասոցիացիայի անդամ, և մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին` որպես առաջատարներ առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների աշխարհում», - ասել է BAFT նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Թոդ Բուրվելը:
BAFT-ը (գլխավոր գրասենյակը տեղակայված է Վաշինգտոնում) հանդիսանում է միջազգային բանկային գործառնությունների առաջատար համաշխարհային ասոցիացիա, որի նպատակն է համախմբել աշխարհի առաջատար ֆինանսական հաստատությունները: BAFT-ի միջոցով ասոցիացիայի անդամները համագործակցում և փոխանակվում են առևտրի ֆինանսավորման և միջազգային գործառնությունների ոլորտում նոր և առկա լուծումների ներդրման լավագույն փորձով, ինչի հետևանքով դյուրանում է հաճախորդներին նորագույն և ժամանակակից պրոդուկտների և ծառայությունների մատուցումը: Ասոցիացիան նպաստում է համաշխարհային ֆինանսական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովմանը։
BAFT-ի անդամ են հանդիսանում ավելի քան 240 ֆինանսական հաստատություններ և այլ կազմակերպություններ ավելի քան 50 երկրներից: Իսկ ԱՊՀ տարածաշրջանում ասոցիացիայի անդամ են հանդիսանում ընդամենը 3 երկիր, որոնց թվում արդեն Հայաստանը` ի դեմս Անելիք Բանկի:
Հարկ է նշել, որ Անելիք Բանկը տարբեր ոլորտներում համագործակցելով արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ ՝ ամրապնդում է միջազգային ֆինանսական շուկաներում իր դիրքերը և կատարելագործում միջազգային գործառնությունների ոլորտում հաճախորդներին առաջարկվող ծառայությունների ցանկը:
Առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ www.anelik.am հասցեով կամ 010 59 33 33 հեռախոսահամարով:
Նշենք, որ BAFT-ը` միջազգային բանկային գործառնությունների ոլորտում ֆինանսական ծառայությունների առաջատար համաշխարհային ասոցիացիան, օգնում է գտնել լուծումներ և փոխանակվել դրանցով ֆինանսական հաստատությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների և կարգավորող մարմինների միջև, որոնք խթանում են առողջ ֆինանսական գործելակերպը` ապահովելով նորարարություն, արդյունավետություն և ֆինանսական աճ: BAFT-ը կարգավորում է գործունեության լայն շրջանակներ, որոնք առնչվում են բանկային գործառնությունների հետ` ներառյալ առևտրի ֆինանսավորումը, վճարումները և համապատասխանությունը: Ասոցիացիայի կայքն է www.baft.org:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):