Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մտադիր է դառնալ ԵԱՏՄ անդամ-երկրների բիզնեսի օժանդակողն ու փաստաբանը, Միության շրջանակներում իրականացվող կոոպերացիոն նախագծերի զարգացման նպատակով ԵԱԶԲ-ից ֆինանսավորում ստանալիս: Այս մասին մայիսի 27-ին հայտարարել է ԵՏՀ արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի Յոկեգայի անդամի օգնական Վլադիմիր Մալցևը, «ԵԱՏՄ. Հայաստան-Համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակներում:
Նա պարզաբանել է, որ մինչև 2017 թվականի ավարտը ԵԱԶԲ-ն նախատեսում է ընթացիկ ներդրումային պորտֆելի ծավալը հասցնել 3.3 մլրդ.դոլարի, որի 50%-ը կուղղվի կոոպերացիոն նախագծերի զարգացմանը: Ըստ Մալցևի, կոոպերացիայի շրջանակներում Հայաստանին արդարացիորեն կհատկացվի առաջատար դերերից մեկը ռոբոտների արտադրության, ոսկու վերամշակման, ռադիոէլեկտրոնիկայի, տեքստիլի և կոշիկի արդյւոնաբերոթյունում: «Այսօր Հայաստանում կան գործնական աշխատանքի մի շարք հստակ նիշաներ և ուղղություններ, որտեղ երկիրը կարող է վստահորեն մրցակցել արտահանման առանցքային շուկաներում, Միության շրջանակներում դառնալով կոոպերատիվ շղթային առաջատարը»,-ընդգծել է նա:
Նա նաև նշել է Հայաստանի կոոպերացիոն ակտիվությունը իր ավանդական արտահանման կողմնորոշում ունեցող ոլորտներում: Մասնավորապես, դրա շնորհիվ 2016 թվականին Հայաստանի վերամշակող արդյունաբերության արտադրանքի արտահանումը դեպի Միության շուկաներ աճել է ավելի քան մեկուկես անգամ, իսկ աճի տեմպերն ամենաբարձրներից են`ավելի քան 13%:
Ավանդական ոլորտների շարքում նա նշել է թեթև արդյունաբերությունը, ադամանդագործությունը, ոսկերչությունը, ժամացույցների արտադրությունը, շինանյութերի արտադրությունը, ճշգրիտ ինժեներիան, հաստոցաշինական և էլեկտրական արդյունաբերությունը, օպտիկան և ֆոտոնիկան: Մալցևը նշել է նաև զգալի ներուժը Հայաստանի գիտության-տեխնոլոգիական արդյունաբերությունում, ուժեղ գիտական բազայի առկայությունը և առանցքային գործոնները, որոնք թույլ են տալիս զարգացնել հմտութուններն արդյունաբերության բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, որոնք պահանջված են ինչպես ԵԱՏՄ, այնպես էլ համաշխարհային շուկաներում: Որպես օրինակ նա նշել է հայկական սմարթֆոնի ստեղծումը, որն իր գնով և որակով մրցակցում է համաշխարհային շուկաներում: Նշվել են նաև մի շարք այլ հաջողված նախագծեր ՏՏ ոլորտում:
Նշենք, որ «Եվրասիական տնտեսական միության. Հայաստան – համագործակցություն» երրորդ ամենամյա գործարար համաժողովը տեղի է ունեցավ Ծաղկաձորում, որն ունեցավ ավելի քան 400 մասնակից, մասնավորապես, կառավարության անդամներ, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և այլ երկրների խոշոր ընկերությունների ղեկավարներ: