
Արմինֆո. Beeline-ը հայտարարում է «Սմարթե հետվճարային սակագնային փաթեթների շարքին BeeTV հավելվածով մինչև 100 անվճար հեռուստաալիքի տրամադրման մասին: «Սմարթե սակագնային փաթեթների շարքը ներառում է 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ և մինչև 100 հեռուստաալիք դիտելու հնարավորություն:
«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել և օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի և կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում հավելվածը ներբեռնվել է ավելի քան 40 000 անգամ և այժմ այն հասանելի է մեր «Սմարթե հետվճարաին փաթեթների բաժանորդների համար: Մենք փորձում ենք տրամադրել առավելագույն որակ, պարզություն և օգտագործման հարմարավետություն՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունները և փաթեթների ցանկըե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման և հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից և մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը: Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով և գաղտնաբառով, իսկ գործող բաժանորդները կարող են ստանալ մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.12 | -0.16 |
EUR | 443.79 | -0.15 |
GBP | 502.18 | -0.63 |
CAD | 272.18 | -0.96 |
JPY | 24.70 | -0.02 |
CNY | 53.82 | -0.05 |
CHF | 482.23 | 1.74 |

