Չորեքշաբթի, 31 Մայիսի 2017 17:31
Ալեքսանդր Ավանեսով

Ոսկու առաջին ձուլակտորն Ամուլսարի հանքավայրից կստացվի 2018 թվականի գարնանը

Ոսկու առաջին ձուլակտորն Ամուլսարի հանքավայրից կստացվի 2018 թվականի գարնանը

Արմինֆո. ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Ամուլսարի ծրագրի տարածք՝ աշխատանքային ճամբար, շինհրապարակ, հանքավայր և շրջակա համայնքներ՝ «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված մի շարք տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերին ծանոթնալու համար։

Նախարարը ընկերության ղեկավարության հետ քննարկել է ներդրումային ծրագրի ընթացքը, ծավալը և ժամկետները։ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հյուրերին ներկայացրել է Ամուլսարի ծրագրի ներդրումային և տնտեսական ազդեցության ընդհանուր բնութագիրը։ Ալոյանի խոսքով՝ այս պահին Ամուլսարը ամենախոշոր միջազգային ներդրումն է Հայաստանում։ Կապիտալ ներդրումները ուսումնասիրության և հետախուզման փուլում կազմել են մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, իսկ մինչև ավարտը հանքավայրը շահագործման նախապատրաստելու համար շինարարական աշխատանքների և սարքավորումների ձեռքբերման ներդրումային ծախսերը կկազմեն ևս 370 միլիոն ԱՄՆ դոլար: Հանքի շինարարության այս փուլում արդեն իսկ ներգրավված է մոտ 570 աշխատող, մոտ 280-ը՝ Ամուլսարի շրջակա համայնքներից: Շինարարության ընթացքում աշխատանքներում կներգրավվի ավելի քան 1300 մարդ: Հետագա 10 տարիներին հանքարդյունահանման ընացքում կստեղծվի 700 մշտական աշխատատեղ: Հայկ Ալոյանը նշել է, որ ոսկու առաջին կորզումը տեղի կունենա հաջորդ տարվա գարնանը։ «Մենք պարտավորվել ենք ստեղծել օրինակելի ծրագիր և այս ծրագրին հետևում են միջազգային ներդրողները։ «Լիդիանի» հաջողությունից կախված է նաև ներդրումային համբավը։ Երբ ծրագիրը հաջողի, միջազգային ներդրողները կհետևեն մեր օրինակին և իրենք էլ ներդրում կկատարեն Հայաստանում»-, ասել է «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։

Նախարարին ներկայացվել են նաև Ամուլսարի ծրագրի բնապահպանական կառավարման մանրամասները: Ընկերության Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշել է, որ Ամուլսարը Հայաստանում առաջին հանքարդյունաբերական ծրագիրն է, որ իրականացրել է Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատում IFC և ՎԶԵԲ չափանիշներին համապատասխան՝ ապահովելով Ամուլսարի նախագծումը բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներով և չափանիշներով: Նախարարը և նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը մի շարք հարցեր են ուղղել տնտեսական և բնապահպանական կառավարման վերաբերյալ։ «Լիդիան Արմենիայի» Կայուն զարգացման գծով ավագ մենեջեր Արմեն Ստեփանյանը նշել է` «Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականը իրականացվել է միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան։ Գնահատվել են բոլոր ռիսկերը՝ ներառյալ նրանք, որ հնչում են բնապահպանական համայնքի կողմից և նախագծվել են համապատասխան միջոցառումներ այնպես, որ բոլոր մնացորդային ազդեցությունները կամ չլինեն կամ լինեն ընունելի սահմաններում»։

Նախարարը ծանոթացել է նաև շրջակա համայնքներում ծրագրի շնորհիվ բացված նոր բիզնես ծրագրերին, մասնավորապես՝ Գնդեվազում բացված կարի արտադրամասին, ապա նաև՝ Ջերմուկի վերանորոգված արվեստի դպրոցին։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գործունեության սկզբից «Լիդիան Արմենիան» Ամուլսարի շրջակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում ներդրել է մոտ 3 միլիոն դոլար:

Իր խոսքում նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ներդրումներին, միաժամանակ կարևորելով, որ այդ ներդրումները բերեն ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության լավագույն փորձը՝ բարձրացնելով հանքարդյունաբերության նկատմամբ պահանջներն ու ներդնելով կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ: Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է. «Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով։ Շատ կարևոր են նաև համայնքներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից փոքր և միջին ձեռներության խթանման ծրագրերը, ինչպես օրինակ ականատես եղանք Գնդեվազում կարի արտադրամասի հաջողության պատմությանը»։ Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հետ՝ երկու ամիս հետո կրկին այցելելու Ամուլսարի ծրագրի տարածք՝ միաժամանակ շարունակելով մշտական կապի միջոցով ընկերության հետ համագործակցությունը։

Իր խոսքում նախարարը վերահաստատել է կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու միջազգային ներդրումներին, միաժամանակ կարևորելով, որ այդ ներդրումները բերեն ոչ միայն տնտեսական օգուտներ, այլև միջազգային լավագույն փորձը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության լավագույն փորձը՝ բարձրացնելով հանքարդյունաբերության նկատմամբ պահանջներն ու ներդնելով կորպորատիվ պատասխանատվության նոր մշակույթ: Սուրեն Կարայանն իր խոսքում նշել է․ «Ամուլսարի ներդրումային ծրագրի իրականացման դեպքում վերջինիս ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կլինի էական՝ մոտ 2% ՀՆԱ-ի աճ տարեկան կտրվածքով։ Շատ կարևոր են նաև համայնքներում «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից փոքր և միջին ձեռներության խթանման ծրագրերը, ինչպես օրինակ ականատես եղանք Գնդեվազում կարի արտադրամասի հաջողության պատմությանը»։ Նախարարը պայմանավորվածություն է ձեռք բերել ընկերության հետ՝ երկու ամիս հետո կրկին այցելելու Ամուլսարի ծրագրի տարածք՝ միաժամանակ շարունակելով մշտական կապի միջոցով ընկերության հետ համագործակցությունը։

Նշենք, որ բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը՝ 370 մլն դոլար ընդհանուր արժեքով: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն տոննա հանքանյութ): Մեկ ունցիայի ծախսը միջին հաշվով կազմում են 585 դոլար, իսկ ոսկու կորզման ընդհանուր ցուցանիշը՝ 87%: Ամուլսարի 370 մլն դոլար արժեքով ծրագրի շրջանակներում կատարվող շինարարության ընթացքում կստեղծվի 1300 աշխատատեղ (շինարարական աշխատանքները կընթանան մոտ 2 տարի), իսկ հանքավայրի շահագործման ամբողջ ընթացքում կստեղծվի 650-700 աշխատատեղ: Ընկերության բաժնետերերն են` IFC- ն և ՎԶԵԲ-ը: Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում:


Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ինՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողով 2021-ին
Հանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանըՀանգստի լավագույն ուղղությունները 2021 աշնանը
Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանից կառավարիչ է նշանակվել Տիգրան Խաչատրյանը   Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհրդում Հայաստանից կառավարիչ է նշանակվել Տիգրան Խաչատրյանը  
ԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Աճող անվերադարձ վարկերի բեռի տակ Հայաստանի բանկերի շահույթը լճանում էԱրմԻնֆո-ի ֆինանսական վարկանիշ. Աճող անվերադարձ վարկերի բեռի տակ Հայաստանի բանկերի շահույթը լճանում է
Օվերչուկ. Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը կավելացնի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը   Օվերչուկ. Տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումը կավելացնի Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը  
Անդրեյ Սինյակով. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման նախագծի երկրորդ փուլի ավարտը մենք դիտարկում ենք որպես լուրջ հակաճգնաժամային միջոցԱնդրեյ Սինյակով. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի արդիականացման նախագծի երկրորդ փուլի ավարտը մենք դիտարկում ենք որպես լուրջ հակաճգնաժամային միջոց
Իրանցի գործարարները հետաքրքրված են մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների բացմամբԻրանցի գործարարները հետաքրքրված են մի շարք ոլորտներում Հայաստանի հետ համատեղ ձեռնարկությունների բացմամբ
Գյումրիի Գյումրիի "Շիրակ" օդանավակայանը պատրաստ է եվրոպական բյուջետային չվերթների սպասարկմանը
Մհեր Գրիգորյանը հաղորդում է Մհեր Գրիգորյանը հաղորդում է "Գազպրոմի" հետ բանակցություններում որոշակի դժվարությունների մասին
Երկաթուղիների բացման առումով սկսել են լուծումներ երեւալ. Մհեր ԳրիգորյանԵրկաթուղիների բացման առումով սկսել են լուծումներ երեւալ. Մհեր Գրիգորյան
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հայտարարում է Ագարակի ՊՄԿ արդիականացման 30 մլն դոլար արժողությամբ ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասինԳեոՊրոՄայնինգ ընկերությունը հայտարարում է Ագարակի ՊՄԿ արդիականացման 30 մլն դոլար արժողությամբ ծրագրի երկրորդ փուլի ավարտի մասին
55 տարի առաջ Հայաստանը խաղաղ ատոմի մեկնարկ տվեց55 տարի առաջ Հայաստանը խաղաղ ատոմի մեկնարկ տվեց
ԱՄՀ-ը մինչեւ 6,5 տոկոս կտրուկ բարելավել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, սակայն նախազգուշացնում է, որ պահպանվում են նվազման բարձր ռիսկերըԱՄՀ-ը մինչեւ 6,5 տոկոս կտրուկ բարելավել է 2021 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը, սակայն նախազգուշացնում է, որ պահպանվում են նվազման բարձր ռիսկերը
Էկոնոմիկայի նախարարը Կենտրոնական բանկի նորացված տնտեսական կանխատեսումը որակել է հոռետեսականԷկոնոմիկայի նախարարը Կենտրոնական բանկի նորացված տնտեսական կանխատեսումը որակել է հոռետեսական
Կառավարությունը շուրջ 357,5 մլն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն  ծրագրեր ավարտին հասցնելու համարԿառավարությունը շուրջ 357,5 մլն դրամ կհատկացնի 15 սուբվենցիոն  ծրագրեր ավարտին հասցնելու համար
Էկոնոմիկայի նախարարը՝ իրանական բեռնատարներին առնչվող իրավիճակի մասին. Մենք ունենք «պլան Բ»Էկոնոմիկայի նախարարը՝ իրանական բեռնատարներին առնչվող իրավիճակի մասին. Մենք ունենք «պլան Բ»
Հայ հաշվապահներն ու աուդիտորները կարող են մասնագիտորեն աճել ՄԹ Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) օգնությամբՀայ հաշվապահներն ու աուդիտորները կարող են մասնագիտորեն աճել ՄԹ Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) օգնությամբ
Կառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացմանըԿառավարությունը հավանություն է տվել ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ երկրների համագործակցության շուրջ համաձայնագրի վավերացմանը
Հայաստանն ու Սինգապուրը բացառում են կրկնակի հարկումըՀայաստանն ու Սինգապուրը բացառում են կրկնակի հարկումը
Կառավարությունը վավերացրել է Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրըԿառավարությունը վավերացրել է Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը
ՊԵԿ-ի ղեկավարությունը ՌԴ ԴՄԾ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է շփումների ակտիվացումըՊԵԿ-ի ղեկավարությունը ՌԴ ԴՄԾ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է շփումների ակտիվացումը
Ամերիկյան Wabtec ընկերությունը հետաքրքրություն է դրսեւորում հայկական շուկայի նկատմամբԱմերիկյան Wabtec ընկերությունը հետաքրքրություն է դրսեւորում հայկական շուկայի նկատմամբ
Փոխվարչապետը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին. Փոխվարչապետը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին. "Գազպրոմը" պնդում է, որ 2013թ. համաձայնագրով նախատեսված շահույթի չափն իրենց չի բավարարում
Կաթիլային ոռոգում.  5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետԿաթիլային ոռոգում.  5 հարց և պատասխան՝ Կոնվերս Բանկի հետ
Համաշխարհային բանկը Համաշխարհային բանկը "Իններորդ ալիք" զեկույցով նախազգուշացնում է. կլիմայի փոփոխության առնչությամբ աշխարհի վեց տարածաշրջաններում "կլիմայական" միգրանտների թիվը մինչեւ 2050 թվականը կարող է հասնել 216 միլիոն մարդու
Փորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացումՓորձագետ. Եվրոպայում գազի գների ռեկորդային աճը եւ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի համար նոր հնարավորություններ են բացում
Հայկական ԱԷԿ-ում սեյսմիկ անվտանգության բարձրացման աշխատանքներ կիրականացվենՀայկական ԱԷԿ-ում սեյսմիկ անվտանգության բարձրացման աշխատանքներ կիրականացվեն
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրըՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը
2022 թվականին ԵԱՏՄ-ում արտաքին առեւտրի բացասական սալդոն կկրճատվի 5,8 մլրդ ԱՄՆ դոլարից մինչեւ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար. ԵՏՀ կանխատեսում2022 թվականին ԵԱՏՄ-ում արտաքին առեւտրի բացասական սալդոն կկրճատվի 5,8 մլրդ ԱՄՆ դոլարից մինչեւ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար. ԵՏՀ կանխատեսում
ԿԲ. Դրամավարկային պայմանների հետեւողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ սպառողական պահանջարկի կարգավորման եւ գնաճի զսպման վրաԿԲ. Դրամավարկային պայմանների հետեւողական խստացումը բավարար ազդեցություն է ունենում առաջանցիկ սպառողական պահանջարկի կարգավորման եւ գնաճի զսպման վրա
Կենտրոնական բանկը 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 5,6 տոկոսԿենտրոնական բանկը 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը բարելավել է մինչեւ 5,6 տոկոս
ԿԲ. ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները սրընթաց աճում ենԿԲ. ԱՄՆ-ից Հայաստան փոխանցումները սրընթաց աճում են
Հայաստանն ու Ուկրաինան առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավման մեկնարկ են տվելՀայաստանն ու Ուկրաինան առեւտրատնտեսական հարաբերությունների բարելավման մեկնարկ են տվել
Կենտրոնական բանկը հերթական անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7 տոկոսից մինչեւ 7.25 տոկոսԿենտրոնական բանկը հերթական անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7 տոկոսից մինչեւ 7.25 տոկոս
Հայաստանի 7 մարզերում ֆոտովոլտային կայանների տեղադրման համար կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամՀայաստանի 7 մարզերում ֆոտովոլտային կայանների տեղադրման համար կհատկացվի շուրջ 2 մլրդ դրամ
"Վեոլիա Ջուր"-ն առաջարկում է 43,7 դրամով բարձրացնել ջրի սակագինը
Մհեր Գրիգորյան. Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունենՄհեր Գրիգորյան. Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն
Դարձի՛ր բաժնետեր․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել  (Տեսանյութ)Դարձի՛ր բաժնետեր․ Ակբա բանկը բաժնետոմսեր է թողարկել (Տեսանյութ)
IDBank-ը՝ «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգի աջակիցIDBank-ը՝ «Հայկական ռոքը հանուն քաղցկեղ ունեցող երեխաների» բարեգործական համերգի աջակից
Հայաստանում հարկերի հավաքագրումը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին 4,9 տոկոսով  գերազանցել է նախաճգնաժամային 2019 թվականի ցուցանիշներըՀայաստանում հարկերի հավաքագրումը 2021 թվականի սեպտեմբերի 10-ին 4,9 տոկոսով  գերազանցել է նախաճգնաժամային 2019 թվականի ցուցանիշները
Թողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամԹողարկվել է Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հուշադրամ
Հայաստանի ֆինանսների նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններըՀայաստանի ֆինանսների նախարարը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները
Հայ-վրացական սահմանին Հայ-վրացական սահմանին "Բարեկամության կամրջի" շինարարությունը ընթանում է ողջ թափով
Հայաստանը կրճատել է մոլիբդենի, ցինկի եւ պղնձի խտանյութի արտահանումըՀայաստանը կրճատել է մոլիբդենի, ցինկի եւ պղնձի խտանյութի արտահանումը
Հայաստանն ավելացրել է երկրում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտահանումըՀայաստանն ավելացրել է երկրում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտահանումը
Բեռլինում կայացել է հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստըԲեռլինում կայացել է հայ-գերմանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստը
Բացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանների համարԲացառիկ հնարավորություն Կոնվերս Բանկի VISA Signature  քարտապանների համար
Հայաստանն էապես կրճատել է շաքարի ներմուծումըՀայաստանն էապես կրճատել է շաքարի ներմուծումը
2021թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 3,7 տոկոսով2021թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 3,7 տոկոսով
Փորձագետ. Պետություն-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) զարգացման հարցում հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներՓորձագետ. Պետություն-մասնավոր երկխոսության (ՊՄԵ) զարգացման հարցում հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ
Առցանց գործընթացները կփոխարինեն թղթային քաշքշուկին եւ մաքսատուն այցելելու անհրաժեշտությանըԱռցանց գործընթացները կփոխարինեն թղթային քաշքշուկին եւ մաքսատուն այցելելու անհրաժեշտությանը
Հայաստանի 5 մարզերի շուրջ 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենաՀայաստանի 5 մարզերի շուրջ 100 հազար բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա
Հայաստանում պետություն-մասնավոր երկխոսությունը գլուխ չի գալիսՀայաստանում պետություն-մասնավոր երկխոսությունը գլուխ չի գալիս
Հայաստանը կրճատել է ոսկու արտահանումը՝ ավելացնելով ներմուծման ծավալներըՀայաստանը կրճատել է ոսկու արտահանումը՝ ավելացնելով ներմուծման ծավալները
Օգոստոսի վերջի դրությամբ Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկՕգոստոսի վերջի դրությամբ Հայաստան է այցելել 488 հազար զբոսաշրջիկ
«Մի դրամի ուժը»՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը«Մի դրամի ուժը»՝ մանկական քաղցկեղի հաղթահարմանը
«Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր  հնարավորությունը «Ամերիա Սերունդ 13». փոփոխությունը դառնալու ձեր  հնարավորությունը 
Նիկոլայ Պոդգուզով. Հայաստանի տարածքում նախագծերի իրականացման գործում դրամի մասնաբաժինը Նիկոլայ Պոդգուզով. Հայաստանի տարածքում նախագծերի իրականացման գործում դրամի մասնաբաժինը "դրամատիկորեն" կաճի
IDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի երկրորդ տրանշի պարտատոմսերի  տեղաբաշխումըIDBank-ը ժամկետից շուտ ավարտել է 2021 թվականի երկրորդ տրանշի պարտատոմսերի  տեղաբաշխումը
Հայաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, ֆեռոմոլիբդենի, ինչպես նաեւ մոլիբդենից պատրաստված արտադրատեսակների արտահանման համարՀայաստանը ժամանակավոր սահմանափակումներ է սահմանել պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, ֆեռոմոլիբդենի, ինչպես նաեւ մոլիբդենից պատրաստված արտադրատեսակների արտահանման համար
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
22.09.2021
RUB6.65-0.03
USD484.23-0.70
EUR567.95-3.44
GBP660.20-8.23
CAD378.63-4.62
JPY44.220.12
CNY74.85-0.30
CHF524.851.73