Արմինֆո. Հայաստանն ունի տարանցիկ երկիր դառնալու բոլոր հնարավորությունները: Հունիսի 6-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել բեռնափոխադրումներ իրականացնող «Ապավեն» տրանսպորտային ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը:
«Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանը գտնվում է մասնակի շրջափակման մեջ, բայց մենք դրան նայում ենք մատների արանքից»,-նշել է նա: «Ապավեն» ընկերությունը պատվերներ է կատարում Ռուսաստանի և Իրանի միջև, ինչի դիմաց ստանում է միջոցներ և վճարում հարկեր, ասել է նա, նշելով, որ նման փորձ արդեն վաղուց գոյություն ունի Վրաստանում: Նրա կարծիքով, եթե այդ մատակարարումների շրջանակներում Հայաստանը հանդես գա որպես տարանցիկ երկիր, իր վրա վերցնելով Ռուսատանի և Իրանի միջև բեռնափոխադրումների ընդհանուր ծավալների գոնե 1%-ը, ապա դա կբերի երկրի պետական բյուջեի զգալի աճին: «Մեզ համար դա հիանալի հնարավորություն կարող էր լինել, քանի որ փոքր երկիր հանդիսանալով, կարող ենք կապող օղակ դառնալ երկու հզոր տնտեսությունների միջև»,-ընդգծել է նա:
Նշենք, որ «ԱՊԱՎԵՆ» ընկերությունը հիմնադրվել է 1993-ին և իրենից ներկայացնում է խոշոր բեռնափոխադրող ընկերություն իր գրասենյակների ցանցով նաև արտերկրում, առաջադեմ տեխնիկական սարքավորումների հագեցվածությամբ և խոշոր հաճախորդների բազայով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, բեռնափոխադրումների ծավալ Հայաստանում 2016 թվականին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 85.3%, մինչև 20 485,2 հազ. տոննա: Դրանից 248,8 հազար տոննան (ընդհանուր ծավալի 79,3%-ը) բաժին է ընկել ավտոմոբիլային փոխադրումներին, տարեկան աճը` 2.4 անգամ: Երկաթուղային բեռնափոխադրումների հաշվետում ժամանակահտավծում ավելացել են 3,1%, մինչև 2 610,9 հազ. տոննա: Օդային փոժադրումներն ավելացել են 79.4%, մինչև 18,3 հազար տոննա: 2017-ի I եռամսյակում բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում նախորդ տարվա համեմատ ավելացել է 88,9%, մինչև 6 049,8 հազար տոննա, ընդ որում, ավտոմոբիլային փոխադրումներն աճել են 2,3 անգամ, մինչև 4 860,2 հազար տոննա, երկաթուղային բեռնափոխադրումները նվազել են 3,1%, մինչև 584.3 հազար տոննա, իսկ օդային փոխադրումներն աճել են 77.8%, մինչև 4,8 հազ. տոննա: