
Արմինֆո. Հայաստանի խորհրդարանը հունիսի 7-ին կայացած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ձեռնամուխ է եղել «Հայաստանի 2017-2020 թվականների պետական սեփականության օբյեկտներ մասնավորեցման ծրագրի մասին» օրենքի քննարկմանը:
Ըստ Պետական գույքի կառավարման վարչության դեպարտամենտի ղեկավարի Հովհաննես Սահակյանի, խոսքը գնում է արդեն վեցերորդ ծրագրի մասին, որի համաձայն, նախատեսվում է ընդգրկել 47 պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններ, որոնցից 23-ն ավտոմատ կերպով անցել են նախորդ ծրագրից: Սեփականաշնորհման ծրագիրում ներկայացված են մի շարք խոշոր օբյեկտներ, այդ թվում`«Հայփոստ», «Հայֆիլմ», «Հրազդան մարզադաշտ» «Կենտրոնական ավտոկայան», Երևանի ոսկերչական գործարան, Ֆիզիոթերապիայի ինստիտուտ, Ֆանարջյանի անվան քաղցկեղի կենտրոն, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն, «Արաբկիր» բժշկական կենտրոն, Միջուկային և ճառագայթային անվտանգության գիտա-տեխնիկական կենտրոն և այլն: Կվաճառվեն նաև 10 առողջապահական օբյեկտներ: Նշված ընկերությունների վաճառքից կառավարությունը նախատեսում է ստանալ 35-36 մլրդ դրամ: Օրենքի ներկայացման հիմնական նպատակն այդ օբյեկտների զարգացման նպատակով ներդրումների ներգրավումն է:
RUB | 4.73 | 0.00 |
USD | 382.54 | 0.06 |
EUR | 441.83 | 1.56 |
GBP | 501.40 | 1.12 |
CAD | 271.06 | -0.26 |
JPY | 24.95 | 0.07 |
CNY | 53.72 | 0.02 |
CHF | 473.91 | 1.25 |

