Արմինֆո. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը:
Բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի Առևտրային պալատից, հյուրեր և ներկայացուցիչներ տարբեր երկրների դեսպանություններից և միջազգային կազմակերպություններից: ՉԺՀ-ում ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է լինելու Արթուր Եգորյանը:
Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման և այլ հարցերով:
Գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անունից մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Հրանտ Աբաջյանը:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմել է 454 մլն 36,4 հազար դոլար: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 5,7%-ով: 2017 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է $152 մլն 242,3 հազար (տարեկան աճը 28,3%):
![]() | 4.78 | 0.00 |
![]() | 387.22 | 0.24 |
![]() | 416.92 | 2.43 |
![]() | 485.19 | 2.66 |
![]() | 288.65 | 3.37 |
![]() | 27.88 | 0.15 |
![]() | 54.58 | 0.05 |
![]() | 427.58 | 1.34 |