Երեթշաբթի, 13 Հունիսի 2017 18:20
Նաիրա Բադալյան

Կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը

Կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը

Արմինֆո.Հունիսի 13-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին` հայկական կողմից`  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տաջիկական կողմից` ՏՀ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության մամուլի ծառայությունից, նիստին համանախագահները հանդես են եկել բացման խոսքով:   

Օրակարգում ընդգրկված հարցերն էին` Հայաստանի և Տաջիկստանի միջև առկա իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնում, տնտեսական համագործակցություն, արդյունաբերության, ձեռնարկատիրության, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության, մշակույթի և զբոսաշրջության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցություն: 

 

Նշելով, որ օրակարգում ընդգրկված բոլոր բնագավառներում համագործակցության մեծ ներուժ և հնարավորություններ կան` կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու երկրների տնտեսական իրավիճակի, առկա ներդրումային միջավայրի, ներդրումային գրավչությունների և հնարավորությունների վերաբերյալ: Տեղեկատվություն է փոխանակվել նաև երկու երկրներում գործող ԱՏԳ-ների և այդ գոտիներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ:

 

Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները, պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև Հայաստանում գործող արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությամբ (GSP,  GSP+), որոնց օգտագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ինչպես հայ-տաջիկական երկկողմ համագործակցության, այնպես էլ առևտրաշրջանառության, ինչպես նաև երկու երկրների միջև արտահանմա և ներմուծման ակտիվացման համար: Այս համատեքստում կարևորվել է նաև հայ-տաջիկական գործարար-համաժողովների անցկացումը: Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ կա մեծ պոտենցիալ առևտրաշրջանառությունն ընդլայնելու, արտահանման և ներմուծման  ակտիվացման համար և քննարկել են անհրաժեշտ քայլերը` երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Երկուստեք նշվել է, որ համատեղ գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ կան արդյունաբերության բնագավառում` մասնավորապես թեթև արդյունաբերության, ոսկեգործության, գորգագործության և ինովացիաների բնագավառում, ապակե տարաների և շինարարական ապակու արտադրության մեջ: 

Նիստի ավարտին ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղություններն ու քայլերը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000