Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը գտնում է, որ անհրաժեշտ է պարզեցնել երկակի նշանակության ապրանքների, արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարությունը:
«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման արտադրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ և հստակ պայմաններ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների, ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման և արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար համար հստակ և կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են: Նշված խնդիրը հարկավոր է լուծել գործող փաստաթղթավորման պահանջների և իրականացվող վարչարարության պարզեցմամբե, - այսօր կառավարության նիստում ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարներին, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ «Մեկ պատուհանիե սկզբունքի կիրառմամբ՝ վերոնշյալ ապրանքատեսակների արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար կանխատեսելի և մատչելի դարձնելու մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնե հիմնադրամի հետ:
![]() | 8.02 | 0.13 |
![]() | 452.70 | -3.03 |
![]() | 484.71 | -1.87 |
![]() | 566.33 | -7.02 |
![]() | 354.06 | -2.68 |
![]() | 35.52 | -0.22 |
![]() | 68.01 | -0.26 |
![]() | 468.63 | -2.99 |