Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում մեկնարկում է գյուղապահովագրության և հակակարկտային ցանցերի տեղադրման պիլոտային ծրագիրը:
«Հուսով ենք, որ 2-3 տարի հետո Հայաստանի տնտեսությունը կհասնի այն մակարդակին, որն անհրաժեշտ է շուկայում համապատասխան վճարունակ պահանջարկ ձևավորելու համար, ծրագրի լիակատար ներդրման համար: Հակառակ դեպքում, պետք է գտնել այդ ծրագրերի ներդրմանն աջակցող մեխանիզմներ, քանի որ առանց դրան անհնար կլինի լուծել ոլորտի խնդիրները», - ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, հունիսի 15-ին, կառավարության նիստից հետո, մեկնաբանելով գյուղացիներին աջակցելու ուղիներն ուժեղ քամիների, անձրևների ու կարկուտի հետևանքով առաջացած վնասները վերացնելու համար:
Ըստ նախարարի, կառավարությունն աշխատում է Արմավիրի, Արագածոտնի և Տավուշի մարզերի ֆերմերներին կարկտահարության հետևանքով առաջացած վնասները վերացնելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: «Հնարավոր ֆինանսական մեխանիզմներ կարող են հանդիսանալ վարկային պարտավորութոյւնների սառեցումը կամ հետաձգումը: Հնարավոր է նաև նրանց վճարման վարկերի արտոնյալ ժամանակահատվածի տրամադրումը», - ասել է նախարարը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է նախարարը, աջակցության այդ գործիքները չեն կարող լուծել ստեղծված իրավիճակը, քանի որ չեն ապահովում վնասի լիարժեք փոխհատուցում: Ըստ նախարարի, փրկության օղակ կարող է լինել գյուղատնտեսական ապահովագրական ներդրումը, ինչպես նաև հակակարկտային ցանցերի տեղադրումը, որոնք, չնայած հանդիսանում են երկարաժամկետ և թանկարժեք գործիքներ և հաճախ անհասանելի են ֆերմերներին, բայց կարող են պատճռված վնասը լրիվ ծավալով: Այդ ուղղությունները, ըստ նախարարի, արդեն ընդգրկված են կառավարության ծրագրում, որպես գյուղատնտեսության զարգացման բաղադրիչ: