Արմինֆո. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բազել (Շվեյցարիա), որտեղ մասնակցելու է Միջազգային Հաշվարկների Բանկի ընդհանուր տարեկան 87-րդ ժողովին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունից, ժողովին քննարկվելու են ֆինանսական կարգավորմանը վերաբերող ընթացիկ խնդիրներ: Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ: