Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017 17:09
Ալեքսանդր Ավանեսով

Հայկական ԱԷԿ-ի համար ինդուստրիալ հակասեյսմիկ պաշտպանության երկու համակարգերը պատրաստ կլինեն մինչև 2018 թվականի ապրիլը

Հայկական ԱԷԿ-ի համար ինդուստրիալ հակասեյսմիկ պաշտպանության երկու համակարգերը պատրաստ կլինեն մինչև 2018 թվականի ապրիլը

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ի համար ինդուստրիալ հակասեյսմիկ պաշտպանության երկու համակարգերը պատրաստ կլինեն մինչև 2018 թվականի ապրիլը: Այս մասին Մոսկվայում կայացած «Ատոմէքսպո-2017» 9-րդ միջազգային համաժողովի շրջանակներում ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտնել է «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական ինստիտուտի» տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը:

Նրա խոսքով, սեյսմիկ պաշտպանության համակարգը թույլ է տալիս արագ արձագանքել սեյսմիկ ռիսկերին: Մասնավորապես, համակարգն արագ անջատում է ռեակտորային սարքը 6 և ավելի բալանոց երկրաշարժի դեպքում: Ընդ որում, ՀԱԷԿ-ն ի վիճակի է դիմակայել 9 բալանոց ցնցումներին: Նա հաղորդել է նաև, որ «Արմատոմը» կմասնակցի տվյալների մշակմանը կայանում իրականացվող 9 միջոցառումներում, 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Հայկական ԱԷԿ-ը պլանային կանխարգելիչ աշխատանքների և վերալիցքավորման նպատակով 60 օրով կանգնեցվեց: Այդ ընթացքում  կիրականացվեն նաև 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված աշխատանքներ: Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշում էր կայացրել` նոր միջուկային էներգաբլոկի շինարարության ձգձման առնչությամբ: «Ռոսատոմը» և հայ փորձագետները պայմանավորվել էին աշխատել ԱԷԿ շահագուրծման ժամկետը մինչև 2026 թիվը երկարաձգելու նախագծի իրագործման ուղղությամբ: Նախատեսվում է այդ աշխատանքներն ավարտել 2019 թվականին: Ռուսաստանն այդ նպատակների համար 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ և 30 մլն դրամաշնորհ է հատկացրել Հայաստանին:  «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկական բաժանմունքի մաս է հանդիսանում: Ընկերությունը ՋՋԷՌ-ի վրա աշխատող օտարերկրյա ատոմակայաններին է մատուցում շահագործման եւ վերանորոգման համար անհրաժեշտ ծառայություններ, զբաղվում է մատակարարման գործընթացներով: Ընկերությունը ներկայացված է ՋՋԷՌ-ի վրա աշխատող ատոմակայաններ ունեցող գրեթե բոլոր երկրներում: Չինաստանի, Իրանի, Բուլղարիայի եւ Հայաստանի շուկաներում «Ռոսաոտոմ սերվիս» ընկերությունը հանդիսանում է շահագործման ժամկետը երկարացնելու, վերանորոգումներ իրականացնելու եւ ատոմակայանների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառու: Արտասահմանյան շուկաներում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի պատվերների ծավալը կազմում է 500 մլն ԱՄՆ դոլար:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.05.2020
RUB6.830.02
USD483.910.09
EUR533.663.25
GBP597.531.90
CAD352.474.05
JPY44.950.01
CNY68.070.21
CHF499.34-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000