Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2017 թվականի հունվար-մայիսին ավելացել է 6.4%, իսկ ներմուծման ծավալները գերազանցել են արտահանման ծավալներին: 2017-ի մայիսի դրությամբ տնտեսական ակտիվությունն աճել էր 8,9%, իսկ միայն 2017-ի մայիսին`11.9%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսական ակտիվության աճը 2017-ի հունվար-մայիսին հիմնականում պայմանավորել են` արդյունաբերական հատվածը - 14.4%, առևտրուրը - 12.8%, ծառայությունների ոլորտը - 11%, էներգետիկ համալիրը - 4,6%: Իսկ գյուղատնտեսական ոլորտում և շինարարական հատվածում պահպանվել է վայրընթաց միտումը, համապատասխանաբար կազմելով`3.5% և 12.1%:
Արդյունաբերական գների ինդեքսը 2017-ի հունվար-մայիսին տարեկան կտրվածքով աճել է 3,5%, 2017-ի մայիսին, 2016-ի մայիսի համեմատ - 4,7%, իսկ միայն մայիսին - 0,2%:
Ամսական կտրվածքով (մայիսին) տնտեսական ակտիվության աճին վճռական խթան է հաղորդել շինարարական ոլորտը, որի ծավալներն ավելացել են 50% (2016-ի մայիսին` 43,8%), գյուղատնտեսական ոլորտը - 47.1% (52.2%) և արդյունաբերությունը - 12,7% (3,9%), ծառայությունների ոլորտը - 9.5% (6%) և առևտրի ոլորտը - 6,6% (5,3%): Էներգետիկ համալիրում 2017-ի մայիսին արձանագրվել է 2.9% անկում:
Տարեկան կտրվածքով աճի տեմպերով առաջատարն է արդյունաբերական հատվածը - 20%, որին հաջորդում են` առևտրի ոլորտը - 15%, ծառայությունների ոլորտը - 14.3%, էներգիայի համալիրը - 5.6%, գյուղատնտեսական ոլորտը – 4.8% և շինարարական ոլորտը - 9,3%:
Ըստ վիճակագրական տվյալների, 2017-ի հունվար-մայիսին բացարձակ մեծությամբ առաջատարն է առևտրի ոլորտը - 894.5 մլրդ. դրամ ($ 1,8 մլրդ): Երկրորդ տեղում է արդյունաբերական ոլորտը - 625,1 մլրդ դրամ ($ 1.3 մլրդ), երրորդն է ծառայությունների ոլորտը - 524.7 մլրդ դրամ ($ 1.1 մլրդ), չորրորդ տեղում է գյուղատնտեսությունը - 170.6 մլրդ դրամ ($ 351.7 մլն), հինգերորդն է շինարարության ոլորտը - 78.6 մլրդ դրամ ($ 162 մլն): Էլէկտրաէներգետիկայի արտադրությունը 2017-ի հունվար-մայիսին կազմել է 239.3 մլն. ԿՎտ ժամ, իսկ միայն մայիսին`560.5 մլն կՎտժամ:
Բացի այդ, Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը 2017-ի հունվար-մայիսին կազմել է 1108.8 մլրդ. դրամ ($ 2286,2 մլն), տարեկան աճը`23,1%: Դրա կառուցվածքում արտահանման տարեկան աճը կազմել է 20,9%, մինչև 389.9 մլրդ դրամ ($ 803,9 մլն), իսկ ներմուծումն աճել է 24,4%, մինչև 718.8 մլրդ. դրամ ($ 1482,3 մլն): Միայն 2017-ի մայիսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 35%, ինչը պայմանավորված է ներմուծման 45% և արտահանման 18.3% աճով, իսկ 2016-ի մայիսի համեմատ արտաքին առևտրի շրջանառության աճը կազմել է 53.4%, ինչը հիմնականում պայմանավորված է ներմուծման`61.7 % և արտահանման` 38.7% աճով:
ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2017 թվականի մայիսին կազմել է 483.42 դրամ / $ 1, իսկ հունվար-մայիսին`485.18 ՀՀ դրամ / $ 1: