Արմինֆո. Հուլիսի 2-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջի և տնտեսական ոլորտի մի շարք խոշոր ընկերությունների ու ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:
Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերությունների ընթացքում առաջացած խնդիրների լուծմանն աջակցող օպերատիվ խմբերի աշխատանքները կազմակերպելու խնդիրները:
Նշենք, որ ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև 2016 թվականին կազմել է $ 238,8 մլն, տարեկան անկումը`17.7%: Արտահանման ծավալը կազմել է $ 74.8 մլն, տարեկան անկումը` 8,4%, իսկ ներմուծման ծավալը`$ 164 մլն, տարեկան անկումը`17.3%:
Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև 2017 թվականի հունվար-մայիսին կազմել է $ 89 մլն, տարեկան անկումը`8.1%: Այդ թվում, արտահանմումը կազմել է $ 26,2 մլն, տարեկան անկումը`21,9%, իսկ ներմուծումը`$ 62,8 մլն, տարեկան անկումը`0,7%:
![]() | 4.90 | 0.02 |
![]() | 384.19 | 0.08 |
![]() | 450.58 | 0.13 |
![]() | 521.65 | -0.74 |
![]() | 281.35 | 0.22 |
![]() | 26.24 | -0.17 |
![]() | 53.54 | 0.00 |
![]() | 481.62 | -0.14 |