Արմինֆո. Հայաստանում թանկարժեք մետաղների գների անկումը շարունակվում է չորրորդ շաբաթն անընդմեջ: Այսպես, ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղներն էժանացել են 2.2%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 0.7% անկումից հետո: Ընդ որում, այժմ վայրընթաց դինամիկա արձանագրեցին բոլոր մետաղները, մինչդեռ, անցյալ շաբաթ արծաթը մյուս թանկարժեք մետաղների էժանացման ֆոնին սկսեց թանկանալ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2017 թվականի հուլիսի 10-16-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 18869.51 դրամ (շաբաթական անկումը` 2%), արծաթ – 247.92 դրամ (շաբաթական անկումը`3,6%), պլատինիում – 14007.08 դրամ (շաբաթական անկումը` 1,3%), պալադիում – 12990.47 դրամ (շաբաթական անկումը`1,8%):
![]() | 4.47 | -0.07 |
![]() | 402.88 | 0.23 |
![]() | 438.70 | -0.79 |
![]() | 509.52 | 0.49 |
![]() | 297.81 | 1.90 |
![]() | 27.23 | -0.05 |
![]() | 56.42 | 0.02 |
![]() | 460.64 | 0.63 |