Արմինֆո. Beeline-ը հայտնում է, որ ավարտվել են բանակցությունները քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կարճ հաղորդագրությունների միջոցով կայանատեղի վճարի չափի փոփոխության շուրջ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, բաժանորդների համար հնարավոր թանկացումից խուսափելու նպատակով ընկերության կողմից ընդունվել է վճարման նոր կարգ։ Ըստ այդմ՝ օգոստոսի 1-ից սահմանվելու է մեկ հաղորդագրություն ուղարկելու համար նվազագույն հնարավոր վճար ՝ 2 դրամի չափով։
Այսուհետ Beeline-ի բաժանորդները մեքենան կայանելիս վճարելու են 102 կամ 502 դրամ։ Ընկերությունն իր կողմից ձգտել է անել ամեն ինչ, որպեսզի վճարի կարգի փոփոխությունը չկատարվի ի վնաս բաժանորդների և այս ծառայությունը մնա պարզ և հարմար մեր բաժանորդների համար։
![]() | 4.44 | -0.03 |
![]() | 403.05 | 0.17 |
![]() | 438.03 | -0.67 |
![]() | 510.50 | 0.98 |
![]() | 297.56 | -0.25 |
![]() | 27.50 | 0.27 |
![]() | 56.47 | 0.05 |
![]() | 461.58 | 0.94 |