Արմինֆո. Ռուսաստանի կառավարությունն իրավունք է ստացել սահմանափակելու այն ապրանքների շրջանառությունը, որոնց նկատմամբ ԵԱՏՄ տարածք ներկրելիս կիրառվում են մաքսատուրքեր, որոնք տարբերվում են Միության մաքսային սակագնով սահմանված դրույքներից: Այդ մասին օրենքն ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է eurasia.expert կայքը:
Նշվում է, որ օրենքը կապահովի Ռուսաստանում այն ապրանքների շրջանառությունն արգելելու հնարավորություն, որոնց ներկրումը ԵԱՏՄ տարածք և Միության մյուս երկրների տարածքներում ազատ շրջանառության մեջ դնելը տեղի է ունենում ըստ մաքսային կանոնների, որոնք տարբերվում են ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված կանոններից: «Ընդ որում, մաքսային կանոններ ասելով, նկատի են առնվում ինչպես սակագնային, այնպես էլ ոչ սակագնային սահմանափակումներ: Դժբախտաբար, գործող մաքսային օրենսդրությունը դեռևս տարբեր է` ըստ երկրների, և այդ առնչությամբ այն իրավիճակում, երբ ապրանքները ձևակերպված են ինչ-որ ավելի արտոնյալ սակագներով, այլ կանոններով, որոնք անընդունելի են այլ պետության համար, դրանց ներթափանցումն ու մասնակցությունն այլ պետության, մասնավորապես, Ռուսաստանի տնտեսական շրջանառությանը տնտեսական վնաս են պատճառում», - հաղորդել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Իլյա Տրունինը:
Վերը նշված փաստաթղթին համապատասխան, արգելք կարող է սահմանվել այն ապրանքների նկատմամբ, որոնց շրջանառությունը նախատեսված է միայն ԵԱՏՄ անդամ որոշակի պետության տարածքում, ինչպես նաև այն ապրանքների նկատմամբ, որոնց համար սակագնային արտոնությունները սահմանվում են միակողմանի կարգով` այն երկրների հետ առևտուր իրականացնելիս, որոնք ԵԱՏՄ կազմում չեն:
Ուղղումները նախատեսվում են որպես «ՌԴ մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխությունների մասին» օրենքի առանձին գլուխ: Փաստաթուղը ներառում է նաև դրույթներ, որոնք ամրագրում են արգելքի կիրառման կարգը որոշելու Ռուսաստանի կառավարության պարտականությունը: Օրենքն ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օր հետո, ասվում է eurasia.expert հաղորդագրությունում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |