Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017 13:56
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը UNISTREAM համակարգի հետ համատեղ գործարկել է բոլոր ուղղություններով անվճար դրամային փոխանցումների ծառայություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը UNISTREAM համակարգի հետ համատեղ գործարկել է բոլոր ուղղություններով անվճար դրամային փոխանցումների ծառայություն

Արմինֆո. Սկսած 2017 թվականի օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Բանկի 65 մասնաճյուղերից  UNISTREAM համակարգի միջոցով ուղարկել ՀՀ դրամով անվճար փոխանցումներ: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արտասահմանում փոխանցումները վճարվելու են այն արտարժույթով, որը նախապես ընտրել է գումարն ուղարկող հաճախորդը:

 

Աղբյուրի համաձայն, UNISTREAM փոխանցումները անվճար են կատարվում նաև այն դեպքում, եթե փոխանցումն իրականացվում է արտերկրից դեպի Հայաստան, և ուղարկողը որպես փոխանցման վճարման արժույթ նշում է ՀՀ դրամը։

 

UNISTREAM փոխանցումների աշխարհագրությունն ընդգրկում է 100 երկիր, կետերի թիվը գերազանցում է 300 000-ը։ Հաճախորդները կարող են UNISTREAM անվճար դրամական փոխանցումներ ուղարկել և ստանալ ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ կարող են օգտվել նաև VTB Transfer անվճար ծառայությունից, որը թույլ է տալիս ստանալ դրամական փոխանցումների գումարն առանց Բանկ այցելելու: Բավական է զանգահարել 87-87 հեռախոսահամարով, նշել տվյալները և հաշված րոպեների ընթացքում ուղարկված դրամական փոխանցումը կհաշվեգրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդի քարտային հաշվին:

 

Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում է MoneyGram, «Avers», «Յունիստրիմ», «Բիստրայա պոչտա», «Intel Express», «Անելիք», «Ria Money Transfer», «Sigue Money Transfer» դրամական փոխանցումների համակարգերը, ինչը, իր հերթին, բանկին բարձր մրցունակություն է ապահովում բանկային ծառայությունների շուկայում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000