Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017 16:35
Նաիրա Բադալյան

Սերժ Սարգսյան. Իրանի հետ առանց վիզային ռեժիմը հզոր խթան հանդիսացավ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի աճի համար

Սերժ Սարգսյան. Իրանի հետ առանց վիզային ռեժիմը հզոր խթան հանդիսացավ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի աճի համար

Արմինֆո. Իրանի հետ առանց վիզային ռեժիմը հզոր խթան հանդիսացավ Հայաստան այցելող իրանցի զբոսաշրջիկների թվի աճի համար: Այդ մասին իրանական «Շարղ» օրաթերթին հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: 

 

Նրա խոսքով, հայկական կողմը կարևորում է երկրների միջև վիզային ռեժիմի չեղարկումը, ինչը դրական ազդեցություն ունի գործարար կապերի ընդլայնման, տնտեսական և ներդրումային հարաբերությունների ակտիվացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: «Այսօր պատնեշների փոխարեն պետք է կամուրջներ կառուցել»,- իր գործընկեր, Իրանի նախագահ Հասան Ռուհանիի խոսքերն է մեջ բերել Սերժ Սարգսյանը: «Կարծում եմ՝ վիզային ռեժիմի չեղարկման վերաբերյալ որոշումը մեր ժողովուրդների միջև բարեկամության նոր կամուրջ է»,- նշել է Սարգսյանը:

 

Նրա խոսքով, դիտարկումների համաձայն՝ վիզային ռեժիմի չեղարկումից հետո արձանագրվել է իրանցի զբոսաշրջիկների թվի կտրուկ աճ: Ներկայումս, ՀՀ նախագահի խոսքով, Հայաստանում ձևավորվում է իրանցի զբոսաշրջիկի նախապատվություններին համապատասխանող տուրարտադրանք: Միաժամանակ, ինչպես հայտարարել է նախագահը, Հայաստանը հետևողականորեն զարգացնում է ոլորտը: «Մենք լուրջ քայլեր ենք ձեռնարկում՝ զբոսաշրջիկների համար մեր երկրի գրավչությունը բարձրացնելու նպատակով»,- նշել է Սարգսյանը: Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվում լրացուցիչ ենթակառուցվածքների ստեղծման, զբոսաշրջային ծառայության որակի բարձրացման, հայ ազգի պատմամշակութային հարուստ ժառանգության ներկայացման ուղղությամբ: Աշխատանքներ են տարվում նաև Հայաստան ավիաչվերթերի քանակի ավելացման ուղղությամբ:

 

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում օտարերկրյա քաղաքացիների Հայաստան կատարած այցելությունների թիվը գերազանցել է 1.3 միլիոնը, տարեկան աճը`24.3%: Հայաստան կատարած այցելությունների թվով առաջին եռյակում են Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը: Հաշվետու ժամանակահատվածում ռուսաստանցիների այցելությունների թիվն աճել է 33,7%, մինչև 241 հազար: Երկրորդ տեղում է Վրաստանը` 151 հազար, տարեկան աճը`11%: Եռյակը եզրափակում է Իրանը`89.8 հազարի, տարեկան աճը`27.4%: Մասնավորապես, լավագույն տասնյակում են`ԱՄՆ քաղաքացիները (17,5 հազար), Ուկրաինան (12,7 հազ.), Ֆիլիպինները (10.9 հազ.), Գերմանիան (7.8 հազ.), Ֆրանսիան (7,6 հազ.), Հնդկաստանը (4.3 հազ.) և Լեհաստանը (4.3 հազար): Թիրախային շուկաների առումով Զբոսաշրջության պետական ​​կոմիտեն

նշել է Ռուսաստանի Դաշնությունը, Իրանը, Պարսից ծոցի պետությունները և Արևմտյան Եվրոպան, որոնք հետ Հայաստանն ունի ուղիղ չվերթներ: Համաձայն կառավարության մինչև 2020 թ. ծրագրի, Հայաստանը մտադիր է տարեկան ապահովել զբոսաշրջիկների 3 մլն. այցելություն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.04.2020
RUB6.430.03
USD504.50-0.46
EUR551.62-0.45
GBP628.414.33
CAD357.503.19
JPY47.010.09
CNY71.06-0.29
CHF521.99-0.20



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000