Արմինֆո. Gallup International ասոցիացիայի ուսումնասիրության շրջանակներում հարցվածների միայն 0.3%-ն է շատ գոհ Հայաստանի տնտեսական վիճակից, մինչդեռ, 34.3%-ը դժգոհ է, իսկ 32.3%-ը սաստիկ դժգոհ է: Այս մասին օգոստոսի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Gallup International ասոցիացիայի անդամ և «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նա նաև հավելել է, որ գոհ է եղել հարցված ների 4.5%-ը, իսկ 27.6%-ը միջին գնահատակ է տվել երկրում տիրող տնտեսական վիճակին:
Գնահատելով իրենց ընտանինքների տնտեսական վիճակը, հարցվածների 60.2%-ը համարում է միջին մակարդակի, 15.4%-ը`բացասական, 7.8%-ը` շատ բացասական, իսկ 14.8-ը գոհ է իր ընտանիքի տնտեսական վիճակից: «Երկրում տիրող տնտեսական վիճակի գնահատականը տարբերվում է ընտանիքի գնահատականից, քանի որ այստեղ մեծ դեր են խաղում Հայաստան հոսող տրանսֆերտները»,-պարզաբանել է նա:
Սակայն, տարեկան կտրվածքով հարցվածների միայն 3.4%-ն է համարում, որ իր ընտանիքի տնտեսական վիճակն էապես կբարելավվի, իսկ 23.8%-ը գտնում է, որ այն որոշակիորեն կբարելավվի, 36.1%-ը վստահ է, որ փոփոխություններ չեն լինի, 27%-ը, որ որոշակի վատթարացում կլինի, իսկ 6.9%-ը գտնում է, որ տեղի կունենա էապես վատթարացում:
Իրենց կյանքի մակարդակը լիակատար բավարարված է գնահատել հարցվածների 12.1%-ը, 51.7%-ը`ավելի շուտ գոհ է, քան դժգոհ, 20%-ը`ավելի շուտ դժգոհ է, 14.8%-ը`սաստիկ դժգոհ է:
Եզրափակելով, Ա. Նավասարդյանը նշել է, որ հաջորդ ուսումնասիրությունը կանցկացվի այս տարվա հոկտեմբերին, ՀՀ կառավարության տարեկան գործունեությունը գնահատելու համար:
Հարկ է նշել, որ հարցումն անց է կացվել ողջ հանրապետությունում, որին մասնակցել է 1104 մարդ, իսկ հետազոտության սխալի կազմում է +/- 3%: Ուսումնասիրությունն անց է կացվել այս տարվա հուլիսի 5-15-ը:
RUB | 4.03 | 0.00 |
USD | 387.13 | -0.04 |
EUR | 422.86 | -0.47 |
GBP | 505.55 | -0.13 |
CAD | 280.61 | -0.66 |
JPY | 25.89 | -0.08 |
CNY | 54.66 | -0.12 |
CHF | 449.79 | -1.46 |