Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2017 թվականի I կիսամյակում կրճատվել են 8.5%, մինչև 2,017 մլրդ.դոլար: Ավելին, եռամսյակային կտրվածքով պահուստենրի նվազող դինամիկան առաջին եռամսյակի համեմատ դանդաղել է` 6,9% -ից մինչև 1.8%: Իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 28.6%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, պահուստների կառուցվածքում 2,009 մլրդ.դոլար կազմում են արտարժույթով արտաքին ակտիվները, տարեկան կտրվածքով աճելով 28,6%, իսկ միայն առաջին կիսամյակում նվազելով 8,7%: SDR մասնաբաժինը ԱՄՀ կառուցվածքում կազմել է $ 7,3 մլն.դոլար, տարեկան աճը`2 անգամ, ընդ որում, միայն առաջին կիսամյակում`28.7%:
Ամսական կտրվածքով, համախառն միջազգային պահուստների հունվարի 6,2% անկումից հետո, , փետրվարին տեմպերը դանդաղել են 2%, մարտին աճելով 0.5%, որից հետո, ապրիլին գրանցվեց 5.5% անկում, մայիսին`2.2% աճ և հունիսին`1,7% դանդաղում: Դրա կառուցվածքում, SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում I եռամսյակում նվազել է`1 մլն.դոլարից մինչև 0.1 մլն.դոլար, ապրիլին աճելով մինչև 9,7 մլն.դոլար, մայիսի նվազելով 20,1%, իսկ հունիսին`6.1%:
Համեմատության համար նշենք, որ միջազգային պահուստները 2016-ի I կիսամյակում նվազել են 11,7%: Դրանց կառուցվածքում արտարժույթով արտաքին ակտիվները նվազել են 11.9%, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 98.3%: Իսկ տարեկան դինամիկան այն ժամանակ ուներ հետևյալ տեսքը`համախառն միջազգային պահուստներն աճել են 1,4%, արտարժույթով արտաքին ակտիվները նվազել են 4,5%, իսկ SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել են 5.7 անգամ:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Հայաստանի համախառն միջազգային պահուստներն աճել են 24.2%, մինչև 2.204,1 մլրդ.դոլար, պայմանավորված արտարժույթով արտաքին ակտիվների մինչև 2.200,6 մլրդ.դոլար աճով: SDR մասնաբաժինը ԱՄՀ-ում կազմել է 3.5 մլն. դոլար, տարեկան աճը`21,8%: Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյականացրել էր դեռ 2003 թվականի դեկտեմբերին:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |