Արմինֆո. Բնական մեղրի, քաղցր հատապտուղների, ինչպես հաև ջազային երաժշտության սիրահարներն օգոստոսի 12-13-ին հրավիրվում են 6-րդ «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնին»` Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Փառատոնի նպատակը մեղվաբուծության խթանումն է մարզում, ինչպես նաև զբոսաշրջիկների հոսքի ապահովումը դեպի Տավուշի գեղատեսիլ վայրեր: Այդ շրջանը հարուստ է անտառներով, որոնք լիովին չեն օգտագործվում: Այնպես որ, փառատոնը ձգտում է բնակչությանը շահագրգռել հատապատուղների հավաքմամբ և տնայնական արատդրությամբ:
«Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի կազմակերպած փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ, որի շրջանակներում ակնկալվում է «Հայաստանի պետական ջազ նվագախմբի» ելույթը: Բերդի փառատոնին մասնակցում են մեղվաբույծներ մերձակայքից, գյուղացիական տնտեսություններ, տարբեր արտադրողներ, որոնք իրենց արտադրանքը ներկայացնում են փոքր տաղավարներում: Բերդի «Սորան» պարկում նախատեսվում են մշակութային միջոցառումներ: Ինչպես հայտարարել է հիմնադրամի ղեկավար Հայկ Չոբանյանը, շատ կարևոր է երկիրը ճանաչել ներսից, առաջին հերթին` բնության և տեղի բնակչության օգնությամբ: «Դա փառատոնի հիմնական առաքելությունն է», - հայտարարել է նա:
Առաջին «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնն» անցկացվել է 2012 թվականի օգոստոսի 18-ին` «Սորան» դենդրոպարկի տարածքում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |