Արմինֆո. Նպատակ ունենալով բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ապահովել թափանցիկություն և բարենպաստ բիզնես միջավայր ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ գործադիրն ընդունել է «Թվային Հայաստանե հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում:
Հիմնադրամի ստեղծումը պայմանավորված է ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, ինչպես նաև պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության, հաշվետվողականության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացում: «Շատ կարևոր գործընթաց է: Մինչ այս հիմնադրամի կայանալը Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպով պետք է շարունակի աշխատանքը, և հետո հստակ կձևակերպենք հիմնադրամի ու կենտրոնի համագործակցության բանաձևերըե, - նշել է Կարեն Կարապետյանը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |