Արմինֆո. ՌԴ Կենտրոնական Բանկի կողմից ռուսական «Անելիք Ռուե ՍՊԸ լիցենզիան հետ կանչելու փաստը ոչ մի կերպ չի անդրադառնում հայաստանյան «Անելիք Բանկե ՓԲԸ գործունեությանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են «Անելիք Բանկ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, բանկը շարունակում է իր բնականոն գործունեությունը:
Աղբյուրի համաձայն, «Անելիք Ռուե ՍՊԸ-ն և «Անելիք Բանկե ՓԲԸ-ն տարբեր իրավաբանական կազմակերպություններ են` տարբեր սեփականատերերի կազմով:
«Արդեն 5 տարուց ավել է, ինչ «Անելիք Ռուե ՍՊԸ-ն չի հանդիսանում «Անելիք Բանկե ՓԲԸ-ի դուստր բանկ և պահպանել է միայն պատմական անվանումը: Բացի այդ, «Անելիք Բանկե ՓԲԸ-ն չունի ոչ մի առնչություն «Անելիքե դրամական փոխանցումների համակարգերի հետ, որը պատկանել և կառավարվել էր «Անելիք Ռուե ՍՊԸ կողմից»,- ասվում է բանկի պաշտոնական հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Անելիք Բանկը» շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):
![]() | 5.07 | -0.01 |
![]() | 388.29 | -0.24 |
![]() | 420.21 | 1.84 |
![]() | 477.98 | 1.60 |
![]() | 284.05 | 1.01 |
![]() | 29.64 | 0.08 |
![]() | 56.48 | -0.06 |
![]() | 423.11 | -1.00 |