
Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գտնում է, որ վաղաժամ է խոսել Լոռու մարզում կարանտին հայտարարելու մասին՝ դաբաղի պատճառով: «Նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ դաբաղի առկայության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Երբ պատրաստ լինեն վերջնական եզրակացությունները, մենք դրանց մասին կհայտարարենք: Անասունների անկում չկա»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նախարարի խոսքով, Գյուղատնտեսության նախարարության և Սննդի անվտանգության պետական ծառայության մասնագետները տեղում աշխատանքներ են տանում, նմուշառում են իրականացնում, ուսումնասիրության վերջնական արդյունքները դեռ չկան: Կան հիվանդության չհաստատված նշաններ, սակայն հստակ պատասխանների համար նախարարը կոչ է արել սպասել վերջնական արդյունքներին:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հիվանդացած կենդանիների միսը չհայտնվի շուկաներում՝ նախարարը նշել է, որ
գերատեսչությունը պատվաստում է կատարել: «Այժմ մենք պետք է ուսումնասիրենք, թե ինչում է խնդիրը: Տվյալ փուլում չկա համաճարակ, և կարանտին հայտարարելու կարիք չկա»,- ասել է Առաքելյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Դեբեդ և Դսեղ գյուղերում արձանագրվել են անասունների՝ դաբաղով հիվանդանալու զանգվածային դեպքեր:
RUB | 4.71 | -0.01 |
USD | 382.52 | -0.09 |
EUR | 442.73 | 0.36 |
GBP | 502.55 | -0.96 |
CAD | 272.64 | -0.28 |
JPY | 24.80 | -0.02 |
CNY | 53.73 | -0.01 |
CHF | 476.96 | 2.32 |

