Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017 16:29
Ալինա Հովհաննիսյան

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը պարտատոմսեր կտեղաբաշխի

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը  2017թ.-ի օգոստոսի 18-ին հրապարակային առաջարկի միջոցով սկսելու է տեղաբաշխել  5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, տարեկան 5,5% եկամտաբերությամբ  արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր 30 ամիս շրջանառության ժամկետով։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմելու է 100 ԱՄՆ դոլար։

Սա ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի կողմից պարտատոմսերի առաջին թողարկումն է, սակայն այսուհետ գործընթացը կկրի շարունակական բնույթ: Սրանով մենք նպատակ ունենք մեր լուման ևս ներդնել մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում՝ մշտապես ունենալով ազատ շրջանառվող պարտատոմսեր: Մեր հաճախորդների համար բանկի պարտատոմսերը կլինեն խնայողությունների և ներդրումների այլընտրանք, իսկ տեղաբաշխման արդյունքում բանկի կողմից ներգրավվող ֆինանսական միջոցները կուղղվեն տնտեսության իրական հատվածի վարկավորմանը¦- նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ֆինանսական գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։ 

Մեկ ներդրողը կարող է ձեռք բերել նվազագույնը՝  5, իսկ առավելագույնը՝ 10,000 հատ պարտատոմս։ Պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվելու է ոչ ուշ, քան 2017 թվականի նոյեմբերի  18-ը։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և  երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ»-ի կողմից: 

 Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է լրացնեն և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ  բանկ ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ ֆիզիկական անձանց համար

Պարտատոմսերի ձեռք բերման հայտ իրավաբանական անձանց համար

Պարտատոմսերի ազդագիր


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.01.2021
RUB6.86-0.02
USD518.26-0.10
EUR528.49-0.90
GBP707.79-0.81
CAD406.54-1.14
JPY49.940.00
CNY79.92-0.05
CHF582.84-1.23



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000