Արմինֆո. Հայաստանն ու Չինաստանը համաձայնագիր կստորագրեն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի անվտանգ օգտագործման մասին»: Համաձայնագրի կնքման առաջարկւ հավանության է արժանացել կառավարության օգոստոսի 17-ի նիստում:
Նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայնագրի կնքումը թույլ կտա Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցություն հաստատել միջուկային էներգիայի ոլորտում, կծառայի բացառապես միջուկային էներգիայի օգտագործման խաղաղ նպատակներին: Բացի այդ, նշվում է, որ միջուկային էներգիան չի օգտագործվի միջուկային զենք կամ այլ միջուկային պայթուցիչ սարքեր ստեղծելու համար կամ այլ ռազմավարական նպատակներով:
Համագործակցության ընթացքում կողմերը կղեկավարվեն ՄԱԿ 1968թ. հուլիսի 1-ի «Միջուկային զենքի չտարածման մասինե պայմանագրի սկզբունքներով, ինչպես նաև պարտավորվում են այդ սարքերը, նյութերը, տեխնոլոգիաները չտրամադրել երրորդ երկրի` առանց մյուս կողմի գրավոր համաձայնության: Համաձայնագրով կարգավորվում են առևտրային կապերի և միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության գործընթացում փոխօգնության երկկողմ ծրագրերի, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության պայմանները:
Վերը նշված համաձայնագրի մշակման վերաբերյալ որոշում էր կայացվել 2017 թվականի հունիսի 7-ին ՀՀ նախագահի մոտ խորհրդակցության ընթացքում` Հայաստանի և Չինաստանի միջև առկա հարաբերությունների արդյունավետության բարձրացման և դիտարկման նպատակով: Հիշեցնենք, որ Հայաստանը դիտարկում է մինչև 600 ՄՎտ հզորությամբ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը, որի կառուցման տեխնոլոգիային տիրապետում են նաև չինական ընկերությունները:
![]() | 4.00 | -0.01 |
![]() | 386.35 | 0.21 |
![]() | 413.47 | 0.30 |
![]() | 477.57 | -1.01 |
![]() | 287.68 | 0.39 |
![]() | 26.13 | -0.02 |
![]() | 53.86 | 0.03 |
![]() | 430.81 | 0.09 |