Շաբաթ, 2 Սեպտեմբերի 2017 09:45
Սվետլանա Հովսեփյան

Դրամն արժեվորվել է դոլարի նկատմամբ` շարունակելով արժեզրկվել եվրոյի նկատմամբ

Դրամն արժեվորվել է դոլարի նկատմամբ` շարունակելով արժեզրկվել եվրոյի նկատմամբ

Արմինֆո. Հայաստանի ներբանկային շուկան օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 1-ը 3 անգամ ավելացրել է ծավալը` նախորդ շաբաթվա 46,2% անկումից հետո:

Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում շարունակվում է  դոլարի ակտիվ վաճառքը, որն ուղեկցվում է ԱՄՆ արտարժույթի նկատմամբ  հետաքրքրության նվազմամբ, ինչի ֆոնին ակտիվացել են ռուբլով գործառնությունները` ինչպես առքի, այնպես էլ վաճառքի առումով, իսկ եվրոյի գնման աննշան վերընթաց թրենդը դիտվել է վաճառքի անկման արագացմանը ղուզուգընթաց: Արտարժույթի բորսայական հարթակը շարունակում է դատարկ մնալ:

 

Դրա արդյունքում`  դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը փոխարինվել է արժեվորմամբ` 479-ից մինչև 478,5 դրամ/1դոլար, շարունակելով արժեզրկումը եվրոյի նկատմամբ` 565-ից մինչև 569 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ` 8,1-ից մինչև 8,3 դրամ/1ռուբլի:  2016թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է  475 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ`  529,5 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ`  7,3 դրամ/1ռուբլի,  ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ  ցույց է տալիս այդ արտարժույթների նկատմամբ դրամի տարեկան արժեզրկումը:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակը արդեն երրորդ ամիսը դատարկ է: Ընդ որում, օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ իրականացվել է 12.742 մլն դոլարի գործառնություն` 478,56 դրամ/1դոլար միջին կշռված փոխարժեքով (նախկին 479,05 դիմաց): Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում դոլարի առքի անկումը նվազել է 15%-ից մինչև 0,7%, վաճառքի աճի արագացման պայմաններում` 11%-ից մինչև 16,3%, եվրոյի գնումը 14,8% անկումից հասել է 3% աճի, վաճառքը անկումն  արագացել է 4,6%-ից մինչև 14,4%, ռուբլու գնումը 5% անկումից հասել է 4,3% աճի, վաճառքը` 3,4% անկումից հասել է 22% -աճ: Արդյունքում` գնվել է 68.9 մլն դոլար` 477,75 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 10.1 մլն եվրո` 567,76 դրամ/1եվրո միջին փոխարժեքով և 1.3 մլրդ ռուբլի` 8,11 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է 92.8 մլն դոլար` 479,19 դրամ/1դոլար միջին փոխարժեքով, 12.5 մլն եվրո 572,31 դրամ/1 եվրո միջին փոխարժեքով և 522.7 մլն ռուբլի` 8,21 դրամ/1ռուբլի միջին փոխարժեքով:

 

Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (օգոստոսի 21-26) Հայաստանի բանկերը տրամադրել են 38.8 մլրդ դրամի և 43 մլն դոլարի վարկեր: Նախորդ ժամանակահատվածի համեմատ (օգոստոսի 14-19) տրամադրված վարկերի դինամիկան հետևյալն է. դրամային վարկերի անկումն արագացել է 0,7%-ից մինչև 8,7%, իսկ դոլարային վարկերի ծավալի աճը կտրուկ դանդաղել է` 34,4%-ից մինչև 6%:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
21.02.2020
RUB7.43-0.07
USD478.35-0.02
EUR517.050.36
GBP617.790.45
CAD360.80-0.23
JPY42.82-0.14
CNY68.13-0.18
CHF487.270.48



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000