Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017 19:09
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկն ավարտել է 1 մլրդ.դրամ ծավալով դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը

Կոնվերս Բանկն ավարտել է 1 մլրդ.դրամ ծավալով դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը

Արմինֆո. Սեպտեմբերի 4-ին Կոնվերս Բանկն ավարտել է 1 մլրդ.դրամ ծավալով թողարկած կորպորատիվ դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, պարտատոմսերի թողարկման անդներռայթերն է «Քափիթալ Ինվետթմենթ» ընկերությունը, որը երկրորդային շուկայում հանդես է գալիս որպես թողարկման մարկետ-մեյքեր, իսկ տեղաբաշխմանը կհետևի պարտատոմսերի ցուցակումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում, երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Աղբյուրի համաձայն, թողարկման ընդհանուր ծավալը 1 մլրդ դրամ է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100.000  դրամ է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է տարեկան  10.5 տոկոս, իսկ էֆեկտիվ տոկոսադրույքը՝ 10.78 տոկոս:

Պարտատոմսերի տեղաբաշխման ակտիվ ընթացքը վկայում է Բանկի պարտքային արժեթղթերի նկատմամբ շուկայում առկա մեծ հետաքրքրության մասին: Արձագանքելով ձևավորված պահանջարկին՝ Բանկը մտադիր է շարունակել թե դրամային, թե դոլարային պարտատոմսերի թողարկումը՝  մշտական մասնակցություն ապահովելով պարտատոմսերի շուկայում, ասված է Բանկի հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը, ներգրավված միջոցներն ուղղվելու են տնտեսության տարբեր ոլորտների վարկավորմանը:

Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ տեղաբաշխումն է: Մասնավորապես, 6 մլն.դոլար ծավալով առաջին թողարկումը տեղի էր ունեցել 2017-ի մայիսի 5-ին, իսկ առաջնային տեղաբաշխումն ավարտվել`մայիսի 16-ին, իսկ մայիսի 26-ին այդ թողարկումը ցուցակվեց ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում և այդ պահից շրջանառվում Abond հիմնական ցուցակում: Դոլարային թսղարկումը պարունակում է 60 հազար արժեկտրոնային, 100 դոլար անվանական արժեքով և 2 տարի շրջանաության ժամկետով պարտատոմսեր, արժեկտրոնի 5.75% եկամտաբերությամբ: Արժեկտրոնային վճարները կիրականացվեն կիսամյակի կտրվածքով:

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): 2017 թվականի հուլիսի 1-ին Կոնվերս Բանկի ակտիվները կազմել են 217.3 մլրդ.դրամ, պարտավորությունները`183.3 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`34.1 մլրդ.դրամ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.02.2020
RUB7.530.02
USD478.63-0.32
EUR517.06-1.31
GBP622.510.11
CAD361.610.60
JPY43.42-0.24
CNY68.36-0.23
CHF486.61-1.72



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000