Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017 20:43
Մարիաննա Մկրտչյան

ՎԶԵԲ ղեկավարը հանդիպել է ՀՀ նախագահի և վարչապետի հետ

ՎԶԵԲ ղեկավարը հանդիպել է ՀՀ նախագահի և վարչապետի հետ

Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին և բարձր գնահատել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը, որը, նրա գնահատմամբ, անցած ավելի քան երկու տասնամյակում անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու բարեփոխումների իրականացմանը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը ռազմավարական բնույթ է կրում և փոխադարձաբար շնորհավորել են միմյանց՝ ՎԶԵԲ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առթիվ:
Հանդիպման մասնակիցները երկուստեք հույս են հայտնել, որ Հայաստանի և ՎԶԵԲ-ի քառորդդարյա արդյունավետ փոխգործակցությունն այսուհետ ևս կշարունակվի նույն հաջողությամբ զարգանալ, և բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:
Սումա Չակրաբարտին վերահաստատել է ՎԶԵԲ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանին, ընդգծելով, որ երկրի տնտեսական քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները համահունչ են բանկի ծրագրերին: Նա գոհունակությամբ է փաստել, որ գործընկերությունը տարեցտարի ընդլայնվում և ամրապնդվում է՝ ընդգրկելով տնտեսության տարբեր ոլորտներ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ ՎԶԵԲ-ի համագործակցության առաջիկա ծրագրերին, առաջնահերթություններին, Հայաստանի տնտեսության զարգացման ներուժին և հեռանկարին: 

Նույն օրը ՎԶԵԲ ղեկավարին ընդունել է  Վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և նշել, որ երկկողմ գործընկերության փաթեթը ներառում է մոտ 1,1 մլրդ եվրոյի 158 ծրագիր: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ ավելացնելով, որ բանկի հետ ընթացիկ՝ 2015-2019 թթ. ռազմավարությամբ ամրագրված 3 ուղղություններն էլ՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանումը, կապիտալ շուկաների զարգացումը, կայուն և առևտրայնացված կոմունալ ծառայությունների զարգացումը, չափազանց կարևոր են:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ ՎԶԵԲ-ի աջակցությամբ իրականացվել և ընթացքի մեջ են նաև կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, Երևանի մետրոպոլիտենի արդիականացման, քաղաքային լուսավորության ծրագրերը: Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ ղեկավարությանը՝ «Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի» գլխամասային գրասենյակի՝ Հայաստանում տեղակայելու որոշմանը մեծապես աջակցելու համար: Կարեն Կարապետյանն ընդգծել է նաև Հայաստանում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների զարգացման մասին նախագիծը, որը մշակվել է ՎԶԵԲ-ի փորձագետների կողմից, կարևորել ՎԶԵԲ-ի հետ բաժնեմասնակցային հիմնադրամի ստեղծումը և այդ գործընթացի վերջնականացումը: Կառավարության ղեկավարը կարևորել է ՎԶԵԲ-ի շարունակական աջակցությունը ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություների իրականացման համատեքստում, ինչը հնարավորություն կընձեռի առավել համապարփակ դարձնել ձեռնարկությունների կորպորատիվ սնանկացման ընթացակարգերին առնչվող օրենսդրությունը: Գործադիրի ղեկավարը հետագա համագործակցության առումով կարևորել է նաև ոչ սուվերեն վարկավորման մեխանիզմների առավելագույնս կիրառումը՝ առաջնահերթությունը տալով պետություն-մասնավոր հատված համագործակցության ձևաչափերին և ուղղակիորեն համայնքներին վարկավորելու հնարավորություններին: Այդ առումով, Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել ՎԶԵԲ-ի կողմից ՏՏ և բարձր տեխնոլոգիաների սկսնակ ընկերությունների ներդրումային մեխանիզմների ձևավորման կամ առկա մեխանիզմերում ներգրավման տարբերակներ:

Իր հերթին, Սումա Չակրաբարտին ընդգծել է ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցության փաստը և շեշտել, որ ՎԶԵԲ-ը ցանկանում է մեր երկրում ներդրումային միջոցները տեսնել ավելի շատ ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատվածում, ՓՄՁ նախաձեռնություններում: Նրա խոսքով, ՎԶԵԲ-ը Հայաստանի համար ունի «քանակի և որակի» նոր օրակարգ և պատրաստ է շարունակել իր օժանդակությունը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահի խոսքով, առանց ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների՝ երկկողմ համագործակցության զարգացումը չէր լինի և սա լավ ուղերձ է ներդրողների, այդ թվում՝ միջազգային հանրության համար: 
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, կորպորոտիվ կառավարման զարգացմանը, «Թվային Հայաստան» օրակարգի իրականացմանն առնչվող այլ հարցեր:

Նշենք, որ Հայաստանում ի գործունեության մեկնարկից ի վեր, 1992 թվականից, ՎԶԵԲ իրականացրել է 188 ծրագիր, մասնավորապես,  ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում, ներդնելով մոտ 1.11 միլիարդ. եվրո, որից 88% -ն ուղղվել է մասնավոր հատվածին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
27.02.2020
RUB7.280.00
USD478.490.10
EUR523.132.21
GBP617.20-2.08
CAD359.20-0.41
JPY43.420.05
CNY68.15-0.07
CHF492.171.11



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000