Արմինֆո. Սեպտեմբերի 5-ին` Կոնվերս Բանկի և «Շիրակացու ճեմարանի զարգացման հիմնադրամի» հետ համագործակցության շրջանակներում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրում պաշտոնապես բացվել է բնական գիտությունների լաբորատոր համալիրը:
«Սա Կոնվերս Բանկի սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում հերթական միջոցառումն է:Մենք վստահ ենք, որ Հայաստանի ապագան կերտելու են մրցունակ, միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ստացած սերունդները: Կրթված ու բարձունքներ նվաճելու հավակնություններ ունեցող երիտասարդներն են այն ներուժը, որոնց շնորհիվ մենք ներկայանալու ենք աշխարհին: Հենց այս գիտակցմամբ մենք ներգրավվեցինք Ճեմարանի՝ կրթական միջավայրի բարելավման նախագծում՝ այդպիսով ընդլայնելով այս կրթօջախի հետ համագործակցությունը: Համոզված ենք , որ ժամանակակից պահանջներին համապատասխանող լաբորատորիաները կնպաստեն ճեմարանականների շրջանում բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության մեծացմանը՚,- բացման արարողության ժամանակ ասել է Կոնվերս Բանկի Գործադիր Տնօրեն Արթուր Հակոբյանը:
«Տարանջատելով լսարանը լաբորատորիայից՝ այս տարածքում ստեղծել ենք բնական գիտությունների միջավայր, որտեղ մեր սաները հնարավորություն կունենան դասերի հետ զուգահեռ իրականացնել նաև լաբորատոր և փորձարարական աշխատանքներ»,- նշել է «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը՝ հավելելով, որ բոլոր բոլոր բնական գիտությունները որպես մեկ ամբողջականություն դիտարկող այս ձևաչափը համահունչ է Միջազգային բակալավրիատի պահանջներին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, նաև նշվել է, որ ներկայում Կոնվերս Բանկը համագործակցում է տարբեր կրթօջախների հետ՝ գործարկելով քարտային և վարկային պրոդուկտներ, ինչպես նաև աջակցում է տարբեր կրթական ծրագրերի իրականացմանը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |