Ուրբաթ, 8 Սեպտեմբերի 2017 18:30
Ալինա Հովհաննիսյան

Գյուղատնտեսության փոխնախարարը  ներկայացրել է մթերումների արդյունքները, սուբսիդավորման ծրագրերի ընթացքն ու նոր նախաձեռնությունները

Գյուղատնտեսության փոխնախարարը  ներկայացրել է մթերումների արդյունքները, սուբսիդավորման ծրագրերի ընթացքն ու նոր նախաձեռնությունները

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարի  տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժինից, փոխնախարարը տեղեկացրել է, որ մթերումներն ընթանում են առանց խոչընդոտների, մթերման վարկերի 12 հայտ  արդեն հաստատվել է, լիզինգով ձեռք է բերվել 101 միավոր տեխնիկա,  շուտով կմեկնարկի սուբսիդավորվող գյուղվարկերի ծրագիրը,  շաբաթ օրը Նոր Նորքում գյուղմթերքի տոնավաճառ կբացվի

Փոխնախարարը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ հանրապետությունում մթերվել է 35000 տոննա պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  32 600 տոննայի դիմաց:

«Մթերումների գործընթացը շարունակվում է առանց խոչընդոտների: Այժմ նախապաստրաստվում ենք խաղողի մթերմանը:  Արդեն  երեք ընկերություն սկսել է մթերումները. 1400 տոննա խաղող է մթերվել: Իրանականցված մոնիթորիգի արդյունքներով` վերամշակող ընկերությունները պատրաստ են գնել շուրջ 140 000 տոննա խաղող»,- նշել է Ռոբերտ Մակարյանը:

Փոխնախարարը կոչ է արել գյուղացիական տնտեսություններին խուսափել առանց պայմանագրերի բերքը վերամշակողներին հանձնելուց, որպեսզի հետագայում վճարումների խնդիրներ չլինեն:

Անդրադառնալով նախորդ տարիներից մնացած պարտքերին` պարոն Մակարյանը հայտնել է, որ վերամշակողներն ունեն դեռևս 84,3 մլն դրամի չկատարված պարտավորություններ: Ընկերություններն ըստ ժամանակացույցի կատարում են մարումները: Խնդրահարույց է «Վինար» ընկերության պարտքի չմարված մասը, հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, պայմանավորվություն է ձեռք բերվել  սպիրտի վաճառք կազմակերպելու հարցում:

Մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու և վերամշակող ընկերությունների կողմից ֆինանսական պարտավորությունները ժամանակին և պատշաճ կատարելու նպատակով այս տարի պիլոտային ծրագիր է մեկնարկել, որի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3 % տոկոսադրույքով սուբսիդավորվող վարկեր: Ծրագրի շրջանակում 12 ընկերությունների հայտեր արդեն հաստատվել են, վերամշակողները շարունակում են ակտիվորեն դիմել: Փոխնախարարն ընդգծել է, որ վարկի գումարը վերամշակողին չի տրամադրվելու, այն կնքված պայմանագրերի համաձայն մթերումից մի քանի օր անց ֆինանսական կազմակերպությունը կփոխանցի գյուղացու հաշվեհամարին:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի  շրջանակում շահառուներին տրամադրվել է 101 միավոր գյուղտեխնիկա, որից 56  միավոր տրակտոր: Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Առաջիկայում կառավարությունը կհաստատի սուբսիդավորվող վարկերի ծրագրում փոփոխություն կատարելու մասին նախագիծը` հնարավորություն ընձեռելով գյուղացիական տնտեսություններին ֆինանսական կառույցից վարկը ստանալ տարեկան 5 % տոկոսադրույքով` նախկին 8%-ի փոխարեն,  տրամադրվող գումարի շեմ կսահմանվի 3-10 մլն դրամը` գործող մինչև 3 մլն-ի փոխարեն: Ընդ որում, սոցիալական աջակցություն ստացող համայնքների և գյուղացիական կոոպերատիվների համար տոկոսադրույքն էլ ավելի ցածր կլինի` կազմելով ընդամենը 3 %: Ծրագրից օգտվելու պարտադիր պայման է լինելու ուսուցումն ու հավաստագրումը, որը կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային մասնաճյուղերի կողմից,  տնտեսությունը նաև պետք է վարկունակ լինի:

Ասուլիսի ավարտին Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ սեպտեմբերի 9-ից  յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին զանգվածում` «Պալաս» առևտրի կենտրոնի ետնամասում, կբացվի գյուղմթերքի երրորդ տոնավաճառը: Կասյան փողոցի վերջնամասում և Մաշտոցի պողոտայի հարևանությամբ  այս տարվա ընթացքում արդեն կազմակերպվել է  թվով 38 տոնավաճառ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
06.04.2020
RUB6.580.02
USD501.55-1.42
EUR542.38-1.48
GBP616.76-1.49
CAD355.530.88
JPY45.93-0.45
CNY70.54-0.20
CHF513.30-2.51



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000