Արմինֆո. Megeryan Carpet ընկերությունը Մեգերյան ընտանիքի գորգագործական ավանդույթների 100-րդ տարելիցի նախօրեին մտադիր է վերականգնել այդ ոլորտի արտադրությունը, ճգնաժամային ժամանակաշրջանում տեղի ունեցած անկումից հետո: Այս մասին սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Megeryan Carpet» ընկերության կոմերցիոն տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը:
Նրա խոսքերով, մինչճգնաժամային ժամանակահատվածում գործող ֆաբրիկաներում, որոնց թիվը հասնում էր 25-ի, տարեկան արտադրում էին 15 հազարից մինչև 20 գազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով գորգեր: «Ճգնաժամի հետևանքով մենք ստիպված էինք ժամանակավորապես կրճատել արտադրությունը», - ընդգծել է նա: Նա նշել է, որ այդ ընթացքում ֆաբրիկաների թիվը 25-ից կրճատվեց մինչև 3, Երևանում, Հրազդանում, իսկ մի քանի ամիս առաջ արդեն վերականգնվել է Վայքում: Բացի այդ, 1500 աշխատատեղը (միայն գորգագործությունում) նվազեց մինչև 150: Սակայն, 2016-ին ըստ Անդրեասյանի, ընկերությունն սկսեց ակտիվ աշխատել, ավելացնելով գորգերի արտադրությունը` 1800 քմ-ից մինչև 1900 քմ: «2017-ին մենք կտրամադրենք արտադրության ավելի բարձր ծավալ», - ասել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, Լ. Անդրեասյանը տեղեկացրել է, որ արտադրանքի 80% -ն արտահանվում է: Նա նշել է, որ գորգերը պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում, բայց սպառման հիմնական շուկաներն են`ԱՄՆ, Եվրոպան և Ռուսաստանը: «Եթե ասեմ, որ մեր գորգերի մեծ մասը գնում է սփյուռքը, սխալ կլինի: Մեր հաճախորդների շրջանում ճնշող մեծամասնություն են ներկայացնում է այլ ազգությունները», - ընդգծել է նա: Գլոբալ տնտեսության զարգացման տեմպերի վերականգնման հետ մեկտեղ Մեգերյան Կարպետ ընկերությունը կվերականգնի գորգերի արտադրությունը նախկինում բոլոր գործարաններում», - եզրափակել է Լ.Անդրեասյանը:
Նշենք, որ 100-րդ տարելիցի տոնակատարությունը սեփականատեր Րաֆֆի Մեգերյանի ցանկությամբ տեղի կունենա Հայաստանում, սեպտեմբերի 18-ին, «Golden Grape Armas» ՓԲԸ-ն, Երևանի կոնյակի գործարանի և «Ani Rose» ծաղկի սրահի աջակցոթյամբ: